Հուշեր
Կարինե Քոթանջյանը՝Եղիշե Չարենցի առաջին սերը,տատիկիս տատն է:Տատիկս շատ պատմությունն էր է պատմել իրենից:
Փոքրիկ հարցազրույց տատիկից
-Տատ,ե՞րբ տեղափոխվեցիր Կարինե տատայի տուն
Փոխվել էի չորրոդ դասարան,երբ տատաս՝Կարինե Քոթանջյանը ամառային արձակուրդներին ինձ տարավ իր տուն,այդ ժամանակ արդեն մենակ էր:Հիշում եմ իր տունը,փոքրիկ,շա՜տ փոքրիկ, նաև ծաղկանոցը…Տունը գտնվում էր Հրապարակի մոտ:
Ուներ ծաղկանոց շատ էի օգնում նրան,ջրում էինք,խնամում ծաղիկները:
-Որևէ պատմություն կհիշե՞ս այդ ժամանակահատվածից,երբ իր հետ էիր ապրում
Այո,ամեն երեկո տատաս իր ուսերին գցում էր շալ:Շալն էլ է տպավորվել մեջս՝սև,փայլուն: Գնում էինք միասին զբոսնելու:Այդ ժամանակ 70տարեկան էր:Շատ բաներ եմ սովորել տատայից:Ղարսեցի էր տատաս,գաղթել էին,եկել էին Թալին,Լենինական,Երևան:
Տատաս ուներ մի գեղեցիկ փոքրիկ բնակարան Չայկովսկի փողոցի վրա:Երբ տեղափոխվել էր Երևան,շատ հյուրեր էր ունենում Ղարսից…ընկերները,ընկերուհիները:Հիշում եմ,երբ դերասան Արման Կոտիկյանն ու գրող Վալտեր Արամյանն էին գալիս տուն,թեյ էինք խմում:
-Ինձ պատմել ես,որ ուսանողական տարիներին ևս անցկացրել ես Կարինե տատայի հետ,այդ տարիներից ի՞նչ ես հիշում:
Երբ դպրոցն ավարտել էի,ուսանողական տարիների ընթացքում ևս 2 տարի ապրեցի տատայիս հետ:Շատ բան սովորեցրեց ինձ տատաս:Այդ տարիներից այդքան բան շեմ հիշում:Շատ էինք զրուցում Չարենցի մասին,պատմում էր:Ամեն երեկո զբոսնում էինք միասին:
Երբ ընկերները Ղարսից գալիս էին,խոսում էին Ղարսում անցկացրաց օրերի մասին,երբ միասին այգում էին:Հենց այդ այգու զբոսանքների ժամանակ էլ ծանոթացել են խենթ մի տղայի հետ,ով՝Եղիշե Չարենցն էր:
Ես զարմանում եմ,որ իր Ղարսի ընկեր-ընկերուհիները պահպանեցին իրենց ջերմ ընկերությունը մինջև տատայիս կյանքի վերջ: