Կարինե Քոթանճյանից՝ տատիկիս :

Կարինե Քոթանճյանը գրել է բազմաթիվ պատմություններ իր «Հուշերի օրագրում» ՝ պատմելով հետաքրքիր պատմություններ այդ ժամանակաշրջանից,Կարսից,գաղթից ու հատկապես Չարենցի հետ կապված իրենց ծանոթությունից մինչև հրաժեշտ: Այս ամենը խնամքով պահել է տատիկս:

Պատմում էր Կարինե Քոթանճյանը տատիկիս ՝ Գայանեյին:

Սկսվում է բնաջնջումը, փոխվում է բոլորի պլանները։

Հովհ․Թումանյանի կոչով Կարինեն թողնելով ուսումը,մեկնում է Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը,որբերին։Չնայած Թումանյանի հորդորներին,որ նա վերադառնա և շարունակի ուսումը,Կարինեն համառորեն մնում է Էջմիածնում,մինչև հիվանդանալը։Հետո հիվանդանում է և մեկնում Մոսկվա բուժման։Կարինեն համոզում է Չարենցին գնալ Մոսկվա սովորելու։Ապրում է շատ վատ պայմաններում և այդ ընթացքում նա գրում է ,,Ծիածան,,բանաստեղծությունների շարքը նվիրված Կարինե Քոթանճյանին
—Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

Տատիկս ուսանողական տարիներին ապրել է Կարինե Քոթանճյանի տանը՝ Երևանում: Տունը գտնվում էր հրապարակի մոտ,Չայկովսկի փոխոցի վրա: Նրանք միասին գրեթե ամեներեկո զբոսնել են,ու տատիկիս է պատմել այդ ժամանակաշրջանից շատ հիշողություններ։Պատմել է իրենց գաղթի ճանապարհից ու դժվարություններից: Նրանք Ղարսեցի էր,գաղթել էին, եկել էինք Թալին,Լենինական,Երևան:Երբ տեղափոխվել էր Երևան շատ հյուրեր էր ունենում: Տպավորվել է տատիկիս մեջ Արման Կոտիկյանի ու գրող Վալտեր Արամյանի հետ անցկացրած երեկոները թեյի սեղանի շուրջ: Գ.Հ

Կարինեն տատիկիս հաճախակի է պատմել Չարենցի մասին,նաև շատ այլ բաներ է լսել մյուսներից,ովքեր փրկվել ու եկել էին միմյանց հանդիպելու: Նրանք պատմում էին իրենց անցկացրած օրերի մասին երբ Ղարսի այգում էին:Հենց այդ այգու զբոսանքների ժամանակ էլ ծանոթացել են Եղիշե Չարենցի հետ։

Մի պատմություն Չարենցի հետ առաջին ծանոթության մասին,որը գրված է եղել Կարինե Քոթանճյանի օրագրի մեջ:

1914թ․ հունիսին ընկերներով զբոսնելիս են լինում Կարսի այգում:

—Աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շագանակագույն թիկնոցով,ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան։Տարօրինակ էր նաև կեցվածքը։
գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր,մեկ բռնում․․․
Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերրը,խորաթափանց և,ինչպես ինձ այն ժամանակ թվաց,—չար արտահայտությամբ․․․
Զբոսնելիս,մի երկու օր անընդհատ հետևում էի տղային,և այն եզրակացության եկա,որ նա տաչօրինակություններ է անում․․․Մեր ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին։Ձեռքս մեկնելով առաջարկեցի նրան ծանոթներ լինել․․․Եվ մենք ծանոթացանք։Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի,որ սխալված չեմ․խելոք էր երիտասարդը՝կարդացած,զարգացած և,որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ,բարեհամբյուր։Միասին զբոսնում էինք,նավակ նստում,զրուցում ժամերով։Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում մեծ մասամբ մեր տանը։

Պատմում էր Կարինե Քոթանճյանը իր «Հուշերի օրագրից» որը պահպանվել է տատիկիս մոտ: 

Ճամբարային օրեր

Առաջին շաբաթ

Երկուշաբթի

Առաջին օրը ծանոթացանք ջոկատի սովորողների հետ,ընկեր Անահիտի հետ քննարկեցինք թե ի՞նչ նախագծեր,ճամփորդություններ ենք ունենալու:Հետո սկսեցինք ուսուցողական խաղեր խաղալ թե՛ անգլերեն,թե՛ հայերեն։

Հաջորդ խաղը,որը խաղացինք «Ալիաս»-ն էր:Կարծում եմ բոլորին դուր եկավ այդ խաղը,մի շարք նոր բառեր սովորեցինք,ամենինչ այնքան լավ էր ընթանում նույնիսկ չընդմիջեցինք:

Երեքշաբթի

Օրը սկսեցինք իմ ամենասիրած դասով՝ ռազմամարզական պարապմունքով,Պարոն Խաչատրյանը մեզ սովորեցրեց «բանակի այբուբենը» և այլ շատ գաղտիքներ…

Նախագիծ ունեինք հայոց լեզվի ուսոցչուհու՝ընկեր Հասմիկի հետ,միասին ընթերցելու էինք Ռաֆայել Դիեստեյի «Ինքնասպան տղան»։ Ընթերցելուց հետո սկսեցինք քննարկումը,ինձ շատ հետաքրքիր էր լսել իմ նոր ընկերների խոսքը,կարծիքը:

Չորեքշաբթի

Օրը սկսվեց մարզական պարապմունքով,2 ջոկատի խմբերի հետ միասին սկսեցինք մեր օրը:

Մարզական պարապմունքից հետո ունեինք հանդինում-նախագիծ ընկեր Նունեյի հետ՝ ում հետ պետք է խաղայն ուսուցողական խաղ «Պոլիտեա»։ Այս խաղը բոլորի համար նոր էր,ինչն ավելի հետաքրքրություն առաջացրեց։Պոլիտեա խաղը շատ նման էր Ալիասին,պարզապես ավելի նոր բառերով։Ընկեր Նունեն հանձնարարեց,որ մեզ բոլոր անծանոթ բառերը դուր բերենք,ապա բացատրենք,արդյունքում կունենանք էլ ավելի հարուստ բառապաշար։

Հինգշաբթի

Այսօր կրթահամալիրում Ջավախքից հյուրեր ունեինք,միասին իջանք պարի, սովորեցինք նոր պար: Իսկ հետո որոշեցինք միասին պարել ևս մի քանի պարեր,որոնք լավ գիտեինք։

Այս անգամ դեպի Լոռի

Դեռ շա՜տ փոքր տարիքում ընտանիքով տեղփոխվել էինք Լոռի՝Կիրովական,քանի որ մայրիկս սովորելու էր այնտեղ: Մինչև չորս տարեկան ապրել եմ այնտեղ և ոչինչ չեմ հիշում…միայն մոտավոր պատկերացում եմ կազմել նկարներով,և ծնողներիս պատմած հիշողություններով Լոռվա գեղեցիկ բնության մասին։Շա՜տ-շատ էի ուզում նորից գնալ Լոռի,երբ նախագիծը կարդացի,արդեն ուշադրությու չդարձրի,որ 6-8րդ դասարանցիների հետ եմ լինելու,ինձ համար դա խնդիր չէր,քանի որ կունենայի նոր ընկերներ ու երբևէ նման ճամփորդության մասնակից չէի եղել,որ միայն ես լինեյի 10-րդ դասարան:

Մեր առաջին կանգառը Ապարանում էր,այդ փոքր ընդմիջման ընթացքում հասցրի ծանոթանալ,ճանաչել երեխաներին։

Հետո կանգնեցին Ստեփանավանի կենտրոնում,շրջեցինք,իսկ այդ օրվա վերջին կանգառը Լոռե բերդն էր:Օրը շատ հագեցած անցավ:

Երկրորդ օրն ըստ նախագծի Պուշկինոյի դպրոց այցելելն էր,որտեղ պետք է մաթեմատիկական խաղեր խաղայինք աշակերների հետ:Դպրոցը ինձ դոր եկավ,երեխաները նույնպես:Ես առաջին անգամ էի տեսնում այդպիսի փոքր դպրոց:)Իսկ խաղերից հետո նստեցին վառարանի մոտ ու մեզ պլեճ հյուրասիրեցին։

Դպրոցից հետո ունեյինք ևս 3 կանգառ՝Թումանյանի լճեր,Կարի արտադրամաս և Հնեվանք(Ցից քար)Դեպի Ցից քար ճանապարհը շատ դժվարանցանելի էր,բայց անկրկնելի տեսարանն ամենիչ թաքցնում էր իր մեջ:

Երրորդ օրը կրկին այցելեցին Պուշկինոյի դպրոց,բայց այս անգամ՝թթու դնելու նախագծով

Տեղի երեխաների հետ սկսեցինք,մաքրել,ընկեր Գոհարը սովորեցրեց,թե ինչպես որոշել թթվի աղաջուրը, ապա դասավորեցինք կաթսայի մեջ:Հրաժեշտ տվեցինք միմյանց,հուսով եմ այս անմոռանալի օրերը նորից կկրկնվեն:

Տատիկս պատմում է…

Հուշեր

Կարինե Քոթանջյանը՝Եղիշե Չարենցի առաջին սերը,տատիկիս տատն է:Տատիկս շատ պատմությունն էր է պատմել իրենից:

Փոքրիկ հարցազրույց տատիկից
-Տատ,ե՞րբ տեղափոխվեցիր Կարինե տատայի տուն

Փոխվել էի չորրոդ դասարան,երբ տատաս՝Կարինե Քոթանջյանը ամառային արձակուրդներին ինձ տարավ իր տուն,այդ ժամանակ արդեն մենակ էր:Հիշում եմ իր տունը,փոքրիկ,շա՜տ փոքրիկ, նաև ծաղկանոցը…Տունը գտնվում էր Հրապարակի մոտ:
Ուներ ծաղկանոց շատ էի օգնում նրան,ջրում էինք,խնամում ծաղիկները:

-Որևէ պատմություն կհիշե՞ս այդ ժամանակահատվածից,երբ իր հետ էիր ապրում

Այո,ամեն երեկո տատաս իր ուսերին գցում էր շալ:Շալն էլ է տպավորվել մեջս՝սև,փայլուն: Գնում էինք միասին զբոսնելու:Այդ ժամանակ 70տարեկան էր:Շատ բաներ եմ սովորել տատայից:Ղարսեցի էր տատաս,գաղթել էին,եկել էին Թալին,Լենինական,Երևան:
Տատաս ուներ մի գեղեցիկ փոքրիկ բնակարան Չայկովսկի փողոցի վրա:Երբ տեղափոխվել էր Երևան,շատ հյուրեր էր ունենում Ղարսից…ընկերները,ընկերուհիները:Հիշում եմ,երբ դերասան Արման Կոտիկյանն ու գրող Վալտեր Արամյանն էին գալիս տուն,թեյ էինք խմում:

-Ինձ պատմել ես,որ ուսանողական տարիներին ևս անցկացրել ես Կարինե տատայի հետ,այդ տարիներից ի՞նչ ես հիշում:

Երբ դպրոցն ավարտել էի,ուսանողական տարիների ընթացքում ևս 2 տարի ապրեցի տատայիս հետ:Շատ բան սովորեցրեց ինձ տատաս:Այդ տարիներից այդքան բան շեմ հիշում:Շատ էինք զրուցում Չարենցի մասին,պատմում էր:Ամեն երեկո զբոսնում էինք միասին:
Երբ ընկերները Ղարսից գալիս էին,խոսում էին Ղարսում անցկացրաց օրերի մասին,երբ միասին այգում էին:Հենց այդ այգու զբոսանքների ժամանակ էլ ծանոթացել են խենթ մի տղայի հետ,ով՝Եղիշե Չարենցն էր:

Ես զարմանում եմ,որ իր Ղարսի ընկեր-ընկերուհիները պահպանեցին իրենց ջերմ ընկերությունը մինջև տատայիս կյանքի վերջ:

Դրական և բացասական հույզեր

Առաջադրանք

Դրական հույզեր,(որոնք մարդու վրա լավ են ազդում)
Ուրախություն-ասում են,որ ծիծաղելը,ժպտալը երկարացնում են կյանքը,ես հավատում եմ:Երբ դու սկսում ես ծիծաղել քո ներսում կուտակված վատ էմոցիաները,վատ էներգիան դուրս է գալիս,կամ պարզապես այդ ընթացքում մոռանում ես վատի մասին:

Ինքնավստահություն-երբ դու՝ քո գործը կատարում ես լիարժեք,օրվա ընթացքում որևէ նոր բան ես սովորում,ապա ինքնաբերաբար դառնում ես ինքնավստահ:

Սեր,երջանկություն
Հոգու հանգստություն

Բարօրություն

Բացասական հույզեր՝
Վախ-վախը չիմացության նշան է:Որևէ փոքր բանից վախենաս,համարձակ չլինես ամբողջ կյանքում ստվերի նման կհետևի քեզ:





Հայ ժողովրդի ծագումնաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ դեռ վաղ ժամանակներից գրել է Մովսես Խորենացին։Հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:
Մովսես Խորենացին հայոց նախնու ծնունդը ներկայացնում է «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»:

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության`   հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): 

Հայ արիները Նավասարդը նշել են Հայկ Նահապետի արձանի մոտ ու Արարատյան դաշտում  | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա՝ այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի`   Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):

Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը`   «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները:


Discussion

The Art of Conversation

  • What makes it easy to talk to someone?
    What traits do you look for in a conversation partner?
    When talking to an interlocutor, I look for sincerity, honesty, kindness, respect for everyone.
  • Tell about your favorite types of conversations to have?
    I like to talk about his profession, discuss different movies, videos․

    How do you know the other person?
    I start to recognize very late, but almost always my first impression is good
  • Who is the best conversationalist that you have ever met?
    The best interlocutor I have ever met is my grandmother, I can talk to her endlessly․
  • Have you ever had a great conversation with a complete stranger?
    Yes, such cases are often repeated

    What made it so great?

    What did you talk about?

    Where were you?
  • What is your role in a conversation?
    • Do you dominate?
    • Do you subordinate?
  • What percent of a conversation do you spend talking?
    • Have you ever tried to consciously change your conversational style?
    • What did you change?
  • What are some good habits you have in conversation?
  • What are some bad traits you have in conversations?
  • Who communicates better: men or women?
    • What makes their style better?
    • What makes it worse?

Կրթությունը և գիտությունը XIX դարում

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը Տանը Նե...Վաղարշապատի դպրոցը՝ 19-րդ դար
Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա):Այստեղ սովորելու և կատարելագործվելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից։Դպրոցը հատկապես ծաղկում է ապրել Ղազար Փարպեցու ուսումնապետության ժամանակ։Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը։ Վաղարշապատից հետո Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել Հայաստանի միջնաշխարհում և գավառներում։

Ակ․ Բակունց ,,Ալպիական մանուշակ,,

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Read More »