Ոսպնյակներ

1.Ի՞նչ է ոսպնյակը։
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
2.Քանի տեսակի ոսպնյակներ գիտենք։
Ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր:
Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը:Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը:
3.Ո՞ր ոսպնյակն է կոչվում հավաքող,որը ցրող։
Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում:
4.Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով:
5.Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի օպտիկական կենտրոն։
Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակվում է Dտառով:
Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական է՝ D≻0, իսկ ցրող ոսպնյակի օպտիկական ուժը բացասական է՝D≺0:
6.Ո՞ր մեծությունն են անվանում օպտիկական ուժ։
Կիզակետային մեծության հակադարձ մեծությանը։
7.Ո՞ր մեծությանն են անվանում գծային խոշորացում։
Առարկայի պատկերի և առարկայի գծային չափերի հարաբերությունը կոչվում է ոսպնյակի խոշորացում:

Սառցային ,,մոգություն,, կամ սառույցի վերականգնում

1872 թվականին անգլիացի գիտնական Բոտոմլին փորձով հայտնաբերեց մի երևույթ,որն անվանում են սառցային մոգություն կամ սառույցի վերականգնում։Այդ երևույթի էությունը հետևյալն է։Մետաղալարը նրանից կախված բեռի ազդեցությամբ կտրում-անցնում է առույցի միջով,սակայն լարի հետևում կտրվածքը սառցապատվում է,և սառույցի նմուշը վերականգնում է իր ամբողջական տեսքը։Ինչպե՞ս է բացատրվում այդ զարմանալի երևույթը։
-Լարի տակ գտնվող սառույցը բեռի ազդեցությամբ ենթարկվում է ճնշման,որի հետևանքով նրա հալման կետը իջնում է։Հալվելուց գոյացած ջուրը բարձրանում է՝ լարի վրա։Այնտեղ ճնշումը փոքր է,և ջուրը նորից սառչում է։Ջուրը բյուրեղանալիս ջերմություն է անջատում,որը հաղորդվում է լարին և ավելի արագացնում նրա տակ գտնվող լրացուցիչ ճնշման ենթարկվող սառույցի հալման պրոցեսը։Սառույցի հալման պրոցեսը էլ ավելի կարագանա,եթե փորձի կատարման տեղում օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է։Ակնհայտ է, որ այդ դեպքում սառույցի մեջ գտնվող մետաղալարը,որը ջերմության լավ հաղորդիչ է, ջերմություն կստանա օդից։

ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
    Պինդ,հեղուկ,գազային։
  2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 
    սառույց,ջուր,գոլորշի
  3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
    ջերմաստիճան կամ մթնոլորտային ճնշմամբ
  4. Որ պրոցեսն է կոչվում հալում:
    բյուրեղային նյութերը պինդ վիճակից անցնում են հեղուկ
  5. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:
    բյուրեղային նյութերը հեղուկ վիճակից անցնում են պինդ վիճակ
  6. Ինչ է հալման ջերմատիճանը:
    այն ջերմաստիճանը,որի դեպքում նյութը հալվում է՝ կոչվում է նյութի հալման ջերմաստիճան։
  7. Ինչ է գոլորշիացումը:
    գոլորշիացումը երբ բյուրեային նյութը հեղուկային վիճակից անցնում է գազային վիճակի։

Գարնանային նախագիծ

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
    Եթե դեղնուցը հեշտությամբ ազատվում է ապա ձուն թարմ է ։
  2. Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:
    Ձուն պտտում ենք,եթե հեշտ է պտտվում ուրեմն եփված է իսկ եթե մի քիչ դվարությամբ ուեմն՝ ոչ։
  3. Ինչպես ճիշտ  խաշել ձուն:
    լվանալ ձուն,սառը ջրով եփել,թույլ կրակի վրա։
  4. Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
    Որովհետև ռադիոալիքները ճառագայթում են։
  5. Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
    Տակից
  6. Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
    Ըստ աղի քանակի ձուն վարձրանում է վեր։

Դասարանական

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
աթոռ-փայտ,պլաստիկ
բաժակ-ապակի,թուղթ
համակարգիչ-մետաղ

2..Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:
ատոմներից և մոլեկուլներից
3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:
Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:
Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են մոլեկուլներ, իսկ մոլեկուլը կազմող մասնիկները կոչվում են ատոմներ:

5.Որ նյութն են անվանում տարր:
Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է տարր:

6.Ինչ է մոլեկուլը:
Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
H2,CO2,CO H2O
8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:
մոլեկուլ
9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:
1
00.000000 մլն․ անգամ

10.Ինչ է դիֆուզիան:
Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է  դիֆուզիա:

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում ավելի արագ է ընդանում,իսկ պինդում ավելի դանդաղ է ընդանում քան հեղուկւմ։

12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճանը բարձրանալիս նյութի մասնիկները մոլեկուլները արագացնում են իրենց անկանոն քաոսային շարժումները որի շնորհիվ դիֆուզիայի ընթացքը արագանում է։