Վահան Տերյանի մասին

Վահան Տեր-Գրիգորյան
Վահան Տերյանը ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա(Նինոցմինդա) գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 
 Սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում:Հետո մեկնում է Թիֆլիս,որտեղ սովորում էին նրա եղբայրները:Եղբայրների մոտ տերյանը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան:1906թ.-ին ընդունվում է Լազարյան ճեմարան պատմաբանասիրության ֆակուլտետ:Նա սովորել է նաև արաբերեն,պարսկերեն,վրացերեն:1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ:Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա,բայց հիվանդոթյան պատճառով ճանամարհին մահացել է:


/Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։/
— Հովհաննես Թումանյան

Նոյեմբեր ամսվա ամփոփում



Մխիթար Սեբաստացի.Փաթեթ

Մխիթար Սեբաստացի | Աննա Ղազարյան

Կենսգրություն:
Մխիթար (Մանուկ) Սեբաստացի
1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում(Արևմտյան Հայաստան) ծնվել է Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացել է բարձրորակ կրթություն:Սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում:Ապա մեկնել է:Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
 Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ:1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում:Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով:Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ստեղծումը

Ես կարդացի Աշոտ Բլեյանի հարցազրույցը և համառոտ կներկայացնեմ,մեր կրթահամալիրի ստեղծման պատմությունը:

Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:-Աշոտ Բլեյան

1985 թվականին Աշոտ Բլեյանը 183 նորաբաց դպրոցում աշխատելու էր՝որպես տնօրեն:Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը դպորցի փոխտնօրեններն էին:Նրանք՝երեք ,,խելառ,, ընկերներով մշակում են կրթական նախագիծ,և 1989-ին համոզում կառավարությունը,որ ընդունեն իրենց նախագիծը:Ապա ստեղծվեղ կրթահամալիրը որպես՝ փորձարարական-հետազոտական միավորում:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: -Աշոտ Բլեյանի հարցազրույցից հատված

Ամենասկզբում Մայր(Միջին) դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը:Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր:
Խնիրն այն էր,որ կրթահամալիրը սովորելու համար լիներ հաճելի միջավայր:

Սիրադեղյանական փաթեթ

«Պարտուսի գերին» Վանո Սիրադեղյան

«Պարտուսի գերին» պարտուս․- պարտադիր ուսուցում (սովետի ժամանակ)
Պատմվացքը Հենդոյի մասին էր,ով՝ լավ չսովորելու արդյունքում մնում էր նույն դասարանում։
Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ (պատմվածքից)
Հոնդոն բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից,միայն այդ դասից հինգ էի ստանում։Ոսկի ձեռքեր ուների Հենդոն։Հենդոն իր գնդլիկ մատներով կլանված աշխատում էր,փայտից նստարաններ էր պատրաստում։
Ժամանակ եկավ,երբ Հենդոյի կարիքը դպրոցում զգացին։Դպրոցի կահույքը արդեն հնացել էր,այդ պատճառով պիտի թարմացվեր։ՀԵնդոն դասերից հետո,մեծ ոգևորությամբ մնում,և աշխատում էր։
Հանկարծ մի օր,երբ ուսուցչուհին մատյանում գնահատականներ էր հչեցնում,հասավ Հենդոյին․․․հասավ աշխատանքի ուսուցմանը և ասեց,որ երկուս է ստացել։Հենդոն շատ էր տխրել անարդարությունից։Թռավ տեղից ու սկսեց իր պատրաստած արոռները,պեղկերը,նստարանները հերթով փշրել,ու հեռացավ։

Իմ կարծիքով,բոլոր դասարաններում էլ կան վատ սովորողներ,ու վատ սովորողները միայն սովորելուց են վատ լինում։Ունենում են մարդկային հատկանիշներ,թաքնված տաղանդ,որը կա՛մ արդեն բացահայտել են Հենդոյի նման,կա՛մ էլ իրեն այնքան են ճնշել,որ չի կարողցել ինքն իր թաքնված տաղանդը բացահայտել։


Վանո Սիրադեղյանի ներկա օրերի մասին

«Սիրելու տարիք» Սիրադեղյանական օրեր

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»

Պատմվածքն աղջկա և տղայի սիրո մասին է։Տղան պայքարում էր իր սիրած աղջկա համար,նույնիսկ պատրաստվում էր պատերազմի։Պատերազմել չ՛ի նշանակում կռվել զենքերով,կա՛մ կռվել հողի համար։Նա ամեն կերպ փորձում էր պայքարել իր սիրած աղջկա համար,բայց նրա կողքին որևէ մեկը չկար,օգնելու,խրատելու համար։
Տղան ուներ նպատակ։

«Սիրելու տարիք» Սիրադեղյանական օրեր

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»

Պատմվածքն աղջկա և տղայի սիրո մասին է։Տղան պայքարում էր իր սիրած աղջկա համար,նույնիսկ պատրաստվում էր պատերազմի։Պատերազմել չ՛ի նշանակում կռվել զենքերով,կա՛մ կռվել հողի համար։Նա ամեն կերպ փորձում էր պայքարել իր սիրած աղջկա համար,բայց նրա կողքին որևէ մեկը չկար,օգնելու,խրատելու համար։
Տղան ուներ նպատակ։

«Պարտուսի գերին» Վանո Սիրադեղյան

«Պարտուսի գերին» պարտուս․- պարտադիր ուսուցում (սովետի ժամանակ)
Պատմվացքը Հենդոյի մասին էր,ով՝ լավ չսովորելու արդյունքում մնում էր նույն դասարանում։
Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ (պատմվածքից)
Հոնդոն բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից,միայն այդ դասից հինգ էի ստանում։Ոսկի ձեռքեր ուների Հենդոն։Հենդոն իր գնդլիկ մատներով կլանված աշխատում էր,փայտից նստարաններ էր պատրաստում։
Ժամանակ եկավ,երբ Հենդոյի կարիքը դպրոցում զգացին։Դպրոցի կահույքը արդեն հնացել էր,այդ պատճառով պիտի թարմացվեր։ՀԵնդոն դասերից հետո,մեծ ոգևորությամբ մնում,և աշխատում էր։
Հանկարծ մի օր,երբ ուսուցչուհին մատյանում գնահատականներ էր հչեցնում,հասավ Հենդոյին․․․հասավ աշխատանքի ուսուցմանը և ասեց,որ երկուս է ստացել։Հենդոն շատ էր տխրել անարդարությունից։Թռավ տեղից ու սկսեց իր պատրաստած արոռները,պեղկերը,նստարանները հերթով փշրել,ու հեռացավ։

Իմ կարծիքով,բոլոր դասարաններում էլ կան վատ սովորողներ,ու վատ սովորողները միայն սովորելուց են վատ լինում։Ունենում են մարդկային հատկանիշներ,թաքնված տաղանդ,որը կա՛մ արդեն բացահայտել են Հենդոյի նման,կա՛մ էլ իրեն այնքան են ճնշել,որ չի կարողցել ինքն իր թաքնված տաղանդը բացահայտել։


Կոստանդին Երզնկացի

Գրաբարյան օրեր

Հոգի՛, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս
Փախչիս, երբ որ զիս տեսնուս,
Խղճա քո գերոյս, իմ լո՛յս։

Դու զլոյս աչերուս առնուս՝
Թէ զիս քեզ օտար տեսնուս,
Դու ես հոգի իմ հոգոյս,
Խղճա քո գերոյս, իմ լոյս։

Խիստ խղճուկ եմ ու անյոյս,
Կու ծփամ ի մէջ ծովուս,
Չերեւիր եզերն ճամփուս,
Ար-եկ, աչերուս իմ լոյս։

Երբ որ քո գերիդ տեսնուս,
Շատ ղիպն ու նամուս առնուս,
Խօսէ դու յիս հետ մէկ կոյս,
Խղճա քո գերոյս, իմ լոյս։

Հոգի՛ս, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս՝
Է՞ր փախչիս ի տուն մտնուս.
Ար-եկ, աչերուս իմ լոյս։

*ղիպն — ամոթ

Սուրբ թարգմանիչներ՝Մեսրոպ Մաշտոց /Գրերի գյուտը/

14. Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը | Արեւմտահայաստանի եւ  Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Մեսրոպ Մաշտոցի մասին գրել են մատենագիրներ ՝Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին:Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362թ.-ին Տարոն գավառի Հացեկաց կամ Հացիկ գյուղում:Կրթություն է ստացել նախ Տարոնում,ապա Անտիւքում և վերջապես Էջմիածնում՝Ներսես Մեծ վեհափառի մոտ:
Տիրապետել է հունարենին,ասորերենին և պարսկերենին:Ինքնակրթվել է,հարստացրել է իր գիտելիքները:

Մաշտոցը խորանում է Քրիստոնեական հավատքի մեջ,ուսումնասիրում է Աստվածաշունչը:Զբաղվել է քարոզչությամբ,իր աշակերտների հետ սկսել է քարոզչական արշավանքները Սյունիքից:

Հնագույն ժամանակներում ստեղծվել են տարբեր տեսակի գրանշաններ՝ժայռապատկերներ,պատկերագրեր,սեպագրեր,գաղափարագրեր:
Չորրորդ դարի վերջին հայ գրերի ստեղծումը դարձավ պետական անհրաժեշտություն:Գրեր ունենալու անհրաժեշտությամբ մտահոգված էին Հայաստանի արքա Վռամ Շապուհ Արշակունին,հայոց վեհափառ Սահակ Պարթը:Եվ այդ պատասխանատու գործը նրանք վստահում են ժամանակի ամենազարգացած մարդկանից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցին:
Հին այբուբենը (դանիելյան գիրը) արդեն հնացել էր և անհրաժեշտ էր կա՛մ ստեղծել նորը,կա՛մ հինը նորոգել:
Ըստ պատմիչ Կորյունի՝ դանիելյան այբբուբենը Միջագետքից Հայաստան է բերվել Վռամշապուհի թագավորության հիգերորդ տարում:Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին,սակայն ուսուցման ընթացքում պարզվում է,որ դանիելյան այբուբենը թերի է:
Գրերի հարցը վերջնական լուծելու նպատակով Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք,հանդիպում Դանիել եպիսկոպոսին,բայց ապարդյուն:Մեկնում է Ասորիք,Եդեսիա,Սամոսատ և հանդիպում է այնտեղ ժամանակի գիտուն մարդկանց:
Եդսիայում ստեղծում է հայոց այբուբենը:
Ըստ Խորենացու՝Սամոսատումհանդիպելով գիտուն այրերից մեկին և նրանից էլ որևէ օգտակար բան չստանալով,Մաշտոցը դիմում է աղոթքի:Նա տառերը տեսնում է տեսիլքի մեջ,այսինքն ըստ Խորենացու ՝տառերը ստեղծվել է ոչ թե Եդեսիայում այլ Սամոսատում:
Տառերը ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցը սկսում է թարգմանել Աստվածաշունչը:
Ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. ,,Ճանաչել սիմաստութիւն և զխրատ,իմանալ զբանս հանճարոյ…,,

Մայրաքաղաք Վաղարշապատում Մաշտոցին դիմավորում ենհայոց արքան,վեհափառը,նախարարներ և եպիսկոպոսներ:Այդ օրը մեծ տոն էր Հայոց երկրում:
Մաշտոցի Վաղարշապատ մտնելու տեսարանը Կորյունը նմանեցնում է Սինա լեռից Մովսես մարգարեի վայրեջքին:

Վանո Սիրադեղյանն իմ աչքերով

Վանո Սիրադեղյանի մասին շատ էի լսել,թե՛ որպես քաղաքական գործիչ,և թե՛ գրող:Ցավոք մինչև այս օրը չէի կարդացել,ուսումնասիրել նրա կյանքը:
Վանո Սիրադեղյանը ըստ ինձ շատ հայրենասեր էր,շատ էր սիրում իր հայրենիքը,երկիրը,ընտանիքը,ինչքան տեսանյութ,հարցազրույց նայեցի՝պարզեցի իմ մեջ,որ անպայման խոսում է իր հայրենիքի մասին:Ես շատ եմ սիրել իր կերպարը:Կարծում եմ իր մեջ շատ ցավ կար,տխրություն,կարոտ,երբ իր հայրենիքում չէր:
Իր հարցազրույցներից մեկում հարցրել էին,թե ինչից է վախենում կյանքում,պատասխանել էր-մահից:

 Ինչի՞ց է վախենում Վանո Սիրադեղյանը եւ ո՞ւմ առջեւ է զգում ամենամեծ պատասխանատվությունը:

— Վախենում եմ անհեթեթ մահից: Մահից ընդհանրապես չեմ վախենում , նման խնդիր չկա: Սակայն, երբ պատկերացնում եմ, որ կարելի է փողոցով քայլել եւ մահանալ պատահաբար գլխիդ ընկած քարից, տհաճ զգացողություն եմ ունենում:

Շատ հետաքրքիր էր ինձ Վանո Սիրադեղյանի մասին կարդալ,լսել:Հետաքրքրությամբ լսեցի իր հարցազրույցները:

Palm Sunday (Ծաղկազարդ)

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/42/Assisi-frescoes-entry-into-jerusalem-pietro_lorenzetti.jpg

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը,որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:Նրա մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ և ուրախությամբ։ Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:

Ուսումնական աշուն

Եղիշե Չարենցի աշնանային բանաստեղծություններից ինձ ամենաշատ դուր եկածները:
Եղիշե Չարենց «Աշուն է նստել սեղանիդ» 

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…

Դու իմ գարնան առավոտ
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…


Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…