Օրգանիզմների բազմացման եղանակները

Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝
 Անսեռ բազմացում
 Սեռական բազմացում

Անսեռ բազմացում: Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացմանը մասնկացում է մեկ օրգանիզմ։
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:
Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական:
Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:


Քաղցկեղի մասին

Պատճառ-Ժառանգական նախատրամադրվածություն,միջավայրի վնասակար գործոններ,ապրելակերպ
Փոխանցման ձև— ոչ վարակիչ
Հիվանդության ախտանիշներ-ցավ,թուլություն,արյունահոսություն,քաշի կորուստ
Վնասում է-ուռուցքի տեղակայման օրգանը,ընդհանուր օրգանիզմը
Ռիսկի գործոններ-տարիք,ծխել,ալկոհոլի չարաշահում,սննդակարգում մրգերի և բանջարեղենների բացակայում
Բուժում— քիմիոթերապիա,ճառագայթային թերապիա,հորմոնալ թերապիա,թիրախային թերապիա,վիրահատություն

Քաղցկեղները հիվանդությունների մեծ ընտանիք են, որոնք ներառում են բջջի չկարգավորված աճն ու օրագանիզմի այլ հատվածներ տարածվելու ունակությունը։ Քաղցկեղի ժամանակ առաջանում են զանազան նորագոյացություններ։ Նորագոյացությունը կամ ուռուցքը բջիջների խումբ է, որոնք անվերահսկելիորեն բազմանում են և ունակ են ձևավորելու ուռուցք կամ դիֆուզ կերպով տարածվել։

Բոլոր քաղցկեղային բջիջներին բնորոշ է 6 առանձնահատկություն։ Չարորակ ուռուցքի առաջացման համար անհրաժեշտ են հետևյալ առանձնահատկությունները

  • Բջջի աճ և կիսում արտաքին ազդանշանման բացակայությամբ
  • Շարունակական աճ և բազմացում անգամ երբ կա հակառակ ազդանշանում
  • Բջջի ծրագրավորված մահվան բացակայություն
  • Բջջի բաժանման անսահման քանակ
  • Արյունատար անոթների առաջացման խթանում
  • Հյուվածքների ներսփռանք և մետաստազների առաջացում

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան քաղցկեղի բուժման տեսակ է՝ ցիտոտոքսիկ դեղամիջոցներով։ Այն ներառում է դեղանյութերի տարբեր տեսակներ, որոնցից են ալկիլացնող ագենտներն ու հակամետաբոլիտները։ Դասական քիմիոթերապևտիկ միջոցները սպանում են արագ բազմացող բջիջները, ինչը հատկանշական է քաղցկեղային բջիջներին։Թիրախային թերապիան քիմիաթերապիայի տեսակ է, որի թիրախն են այն մոլեկուլները, որոնցով քաղցկեղային բջիջները տարբերվում են նորմալ բջիջներից։Թիրախային թերապիայի առաջին դեղերը պաշարում էին էստրոգենային ընկալիչները՝ կանխարգելելով կրծքագեղձի քաղցկեղի աճը։ 


Վիտամին

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):
Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Արտաթորության համակարգ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մաշկի կառուցվածքը

Снимок

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

|Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։|
|Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։|



Երիկամի քրոնիկ հիվանդություն

Ավելի ուշ առաջանում է ոտքերի այտուցվածություն, հոգնածություն, փսխում, ախորժակի կորուստ և շփոթվածություն։ Բարդություններից են սրտի և ոսկրերի ախտահարումը, բարձր զարկերակային ճնշումը, սակավարյունությունը։Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։ Ռիսկի գործոն է ընտանեկան պատմության առկայությունը։ Ախտորոշումը սովորաբար կատարում են արյան լաբորատոր հետազոտությամբ՝ կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշելու միջոցով և մեզի հետազոտությամբ՝ ալբումինը որոշելու միջոցով։ Հետագա ուլտրաձայնային հետազոտությունը կամ երիկամի բիոպսիան կատարում են պատճառը գտնելու համար։ Առկա են տարբեր դասակարգումներ։Ռիսկի խմբում գտնվող հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել սկրինինգային հետազոտություն։ Նախնական բուժումը ենթադրում է կարգավորել արյան ճնշումը, գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից պետք է խուսափել։ Խորհուրդ է տրվում նաև լինել ակտիվ և հետևել սննդին։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է հեմոդիալիզ, որովայնային դիալիզ և երիկամի փոխպատվաստում։ Սակավարյունության և ոսկրերի ախտահարման դեպքում ևս անհրաժեշտ է բուժում։Երիկամի քրոնիկ հիվանդությունը 2016 թվականին ախտահարել է 753 միլիոն մարդու, որից 417 միլիոնը՝ կանայք, իսկ 336 միլիոնը՝ տղամարդիկ։ Մահվան պատճառն էր բարձր ճնշումը՝ 550,000-ի մոտ, շաքարային դիաբետը՝ 418,000-ի մոտ և գլոմերուլոնեֆրիտը՝ 238,000-ի մոտ։

Ստամոքսի քաղցկեղ

Ընտրել մարսողական համակարգի որևէ հիվանդություն և նկարագրել
1.առաջացման պատճառը
Քաղցկեղը կարող է սկիզբ առնել ստամոքսի ցանկացած հատվածում և  տարածվել մոտակա ավշային հանգույցներով դեպի մարմնի այլ մասեր՝  լյարդ, ոսկրեր, թոքեր։Ստամոքսի քաղցկեղի հաճախ հանդիպող տեսակը ադենոկարցինոման է։ Սա նշանակում է, որ քաղցկեղի սկզբնաղբյուրը ստամոքսը ներսից պատող գեղձային հյուսվածքն է։  Ստամոքի այլ քաղցկեղի տեսակներն են լիմֆոման, ստամքսի սարկոման, կարցինոիդ ուռուցքները, սակայն սրանք հազվադեպ են հանդիպում։ 
2.ախտանիշները
քաղցկեղը վաղ ստադիայի ինչպես հարկն է ունի չարտահայտված կլինիկական դրսևորում։
Այրոց, որովայնի շրջանում ցավ կամ անհանգստացնող զգացողություն
• Լուծ կամ փորկապություն
• Ուտելուց հետո ստամոքսում վքնածության զգացողություն
• Ախորժակի կորուստ
• Ուտելուց հետո սննդի կոկորդում մնալու զգացողություն։
Ստամոսքսի տարածված քաղցկեղի ախտանշան կարող են լինել՝
• Թուլություն և հոգնածություն
• Արյան փսխում կամ արյան առկայություն կղանքի մեջ
• Քաշի անբացատրելի կորուստ։
3.բուժումը
ստամոքսի քաղցկեղի հիմնական մեթոդն է հանդիսանում վիրահատական միջամտությունը։ Ստամոքսի մասնահատումը նույնպես ապահովում է ամոքիչ (պալիատիվ) բուժում։ Քիմիոթերապիան և ճառագայթային միջամտությունը նույնպես ունեն արդյունավետ նշանակություն։ Սովորաբար հեռացվում է ամբողջ ստամոքսը (գաստրէկտոմիա)։ Ցուցված է ուռուցքի մասնակի կամ ընդհանուր (սուբտոտալ կամ տոտալ) տեղակայման դեպքում։Հազվադեպկատարվում է (հիվանդության վաղ փուլում) մասնահատում (ռեզեկցիա) (սուբտոտալ մասնահատում)՝ ուռուցքի անթրալ և կարդիալ հատվածների տեղակայման դեպքում I-II փուլերի դեպքում։

Լեյկոցիտներ

Բոլոր լեյկոցիտները գնդաձև են։ Չափահաս առողջ մարդու արյան 1 մմ³-ում պարունակվում է 4000-9000 լեյկոցիտ, որոնց քանակությունը կարող է տատանվել՝ կախված սննդից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և այլն։Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներ են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել։Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա։ Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե’ լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։ Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։ Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիգ հիվանդությունների։Լեյկոցիտներն ունակ են ակտիվ տեղաշարժման, որն իրականացվում է կեղծ ոտիկների միջոցով, ընդ որում բջջի կորիզների և մարմինների ձևը խիստ փոփոխական է։ Լեյկոցիտները կարող են մուտք գործել մազանոթների էնդոթելի բջիջների մեջ, տեղաշարժվել շարակցական հյուսվածքի հիմնական նյութի միջով, ներթափանցել հիմնային անոթներ, ինչպես նաև էպիթելի բջիջների մեջ։

Մկաններ

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։ Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Մարսողություն

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Սրտի կառուցվածքը

Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան էՍիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում։Մարդու,կենդանիների մոտ սիրը կազմված է 4 խոռոչից։Վերին աջ և ձախ նախասրտերից,ստորին աջ ր ձախ փորոքներից։Աջ փորոքը և նախասիրտը միասին անվանում են սիրտ,իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրը՝ձախ սիրտ։Ձկների սիրտը  բաղկացած է նախասրտից և փորոքից։Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում սրտապարկում։Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով։

Ականջի կառուցվածքը


Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։

Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։

Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։

Միջին ականջ

Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։

Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։

Ներքին ականջ

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակիցխխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցինլսողական անցուղինթմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։