Ամուլսարի խնդիրները/Ինչպես է շահագործվում Ամուլսարը

Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար - Պանորամա | Հայաստանի նորություններ

Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի սահմանին է,այս տարածքով են անցնում Ջերմուկի հանքային ջրերը:Ամուլսարի արևելյան մասով հոսում է Որոտան գետը,այն անցնելով Սյունիքը թափվում է Արաքս:
Արևմտյան լանջով անցնում է Արփա գետը:Հոսում է մինջև Արենի:
Ամուլսարից դեպի ջերմուկ (ուղիղ գծով) 10կմ է:

Lydian Armenia 2005 -ին գրանցվում է Հայաստանում
Հանքաարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ չունեցող ընկերությունը,փորձել է շահագոծում կատարել Թուրքիայում,Վրաստանում:

Ընկերությանը հաջողվում է Հայաստանում ստանալ բոլոր թույլտվությունները հանք շահագործելու համար:

2009-ին Lydian ընկերությունը հայտարարում է,որ Ամուլսարում կա 17տոննա ոսկի:Ամիսներ անց դառնում է 53տոննա,ապա 70:
Ընկերությունըը իր պաշտոնական էջում հայտարարում է,որ հայտնաբերել է Հայաստանում ամենախոշոր ոսկու հանքավայրը:2012թ-ին Lydian Armenia ընկերությունը ուներ բոլոր թույլտվությունները Ամուլսարի շահագործումը սկսելու համար,բայց կային ֆինանասական և օրենսդրական խնդիրներ:

Սևանա լճի մասին օենքում գրված է,որ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործողություն:
18/02/2012 որոշմամբ կառավարությունը փոփոխության է ենթարկում օրենքը:

2008-ից Լիդիան ընկերությունը՝ Սարավանի,Գորայքի,Գնդեվազի համայնքային բյուջեներ վճարել է 3.3մլն դոլլարին համարժեք դրամ:

Սիանիդային տարալվացման հարթաքի ստեղծման համար հատվել են Գնդեվազի ծիրանի ծառերը:
Ցիանիդները բարդ քիմիական միացություններ են,որոնք բաղկացած են ածխածնի,ազոտի,ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմներից:

Տարբերվում են ցիանային միացությունների 3հիմնական տիպեր
1.ազատ ցիանիդ
2.թույլ կոմպլեքսային ցիանիդ
3.ուժեղ կոմպլեքսային ցիանիդ

2016-ին Գնդեվազում,Գորայքում Սարավանում,ապա նաև Ջերմուկում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է 260հազար դոլլարին համարժեք դրամ:

Դեռ եկամուտ չունեցող ընկրությունը ,,Լույս,, հիմնադրամին նվիրաբերում է 122մլն դրամ:

Ի՞նչ գիտեի հանքաարդյունաբերության մասին

Մինչև մեր հետազոտական աշխատանքը հանքաարդյունաբերության մասին,ես այդքան տեղեկացված չէի,թե,ի՞նչ է հանքաարդյունաբերությունը,ի՞նչ ճյուղեր ունի,գրեթե ոչինչ չգիեի պոնչամբարների մասին,երբևէ չէի լսել:
Բայց այս դասերից հետո արդեն ամենինչ պարզ է,գիտեմ թե ինչպես են առաջանում պոչամբարները,և գիտեմ արդեն,որ շատ վատ դեր ունի մարդկանց,կենդանական և բուսական աշխարհի վրա:
Մի ֆիլմ նայեցինք,ինձ համար շատ դաժան:ֆիլմում գյուղացիները նշեցին,որ Մեղրիի գրեթե բոլոր բնակիչները ունեն սրտի խնդիրներ պոչանքների պատճառով:Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն,տեղեկացված չեն,որ պոչամբարները վտանգավոր են,և պոչամբարների վրա աճեցնում են տարբեր բանջարեղեններ ու պնդում,որ վտանգ չկա:
Ցավալի է,որ հրաշք բնության կողքին կան շատ բնապահպանական խնդիրներ:

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Այն,ինչ ցույց չեն տալիս հեռուստացույցով
Ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4&t=902s

  • ՀՀ-ի ընդերքը հարուստ է բազմազան հանածոներով
  • Ըստ 2013թ-ի տվյալների  հաշվառված է մոտ 670 հանքավայր:
  • Շահագործվում են 400-ը,22-ը մետաղական են,և ծանր մետաղներով հարուստ թափոնները լցվում են ձորերն ու գետերը:
  •     Շրջակա միջավայրի առողջության  համար մեծ  վտանգ են ներկայացնում՝ մետաղական  հանքերը:Քանի,որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են ,,Պոչամբարներ,,

    Պոչամբարը թունավոր նյութերով լցված ամբար է:
  • Հայաստանում կա տասնըինը պոչամբար:
    Պոչամբարներում առկա ծանր մետաղներն ներթափանցում են՝ հողի,ջրի,օդի մեջ թափանցում բույսերի մեջ և հայտնվում կենդանիներ ու մարդկանց օրգանիզմում:
  • Զանգեզուրում կա երեք փակ պոչամբար,և գործող մեկը՝Արծվանիկի պոչամբարը:
Սյունիքի խոշոր հանքերը, դրանց պոչամբարների ներկայացվող լցվածությունն ու  իրականությունը (Տեսանյութ) – meghrinews
  • Ըստ Հայաստանի Հանրապետության հռչակագրի ասվում է՝
    Հողը,ընդերքը,ջրային և այլ բնական պաշարները հայ ժողովրդի սեփականությունն է:

Զանգեզուրի Պղնձամոլիպդենային կոմբինատի 60%-ը Գերմանական ,,Քրոնիմետ մայնինգ,, ընկերությանն է պատկանում: