Կարինե Քոթանճյանից՝ տատիկիս :

Կարինե Քոթանճյանը գրել է բազմաթիվ պատմություններ իր «Հուշերի օրագրում» ՝ պատմելով հետաքրքիր պատմություններ այդ ժամանակաշրջանից,Կարսից,գաղթից ու հատկապես Չարենցի հետ կապված իրենց ծանոթությունից մինչև հրաժեշտ: Այս ամենը խնամքով պահել է տատիկս:

Պատմում էր Կարինե Քոթանճյանը տատիկիս ՝ Գայանեյին:

Սկսվում է բնաջնջումը, փոխվում է բոլորի պլանները։

Հովհ․Թումանյանի կոչով Կարինեն թողնելով ուսումը,մեկնում է Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը,որբերին։Չնայած Թումանյանի հորդորներին,որ նա վերադառնա և շարունակի ուսումը,Կարինեն համառորեն մնում է Էջմիածնում,մինչև հիվանդանալը։Հետո հիվանդանում է և մեկնում Մոսկվա բուժման։Կարինեն համոզում է Չարենցին գնալ Մոսկվա սովորելու։Ապրում է շատ վատ պայմաններում և այդ ընթացքում նա գրում է ,,Ծիածան,,բանաստեղծությունների շարքը նվիրված Կարինե Քոթանճյանին
—Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

Տատիկս ուսանողական տարիներին ապրել է Կարինե Քոթանճյանի տանը՝ Երևանում: Տունը գտնվում էր հրապարակի մոտ,Չայկովսկի փոխոցի վրա: Նրանք միասին գրեթե ամեներեկո զբոսնել են,ու տատիկիս է պատմել այդ ժամանակաշրջանից շատ հիշողություններ։Պատմել է իրենց գաղթի ճանապարհից ու դժվարություններից: Նրանք Ղարսեցի էր,գաղթել էին, եկել էինք Թալին,Լենինական,Երևան:Երբ տեղափոխվել էր Երևան շատ հյուրեր էր ունենում: Տպավորվել է տատիկիս մեջ Արման Կոտիկյանի ու գրող Վալտեր Արամյանի հետ անցկացրած երեկոները թեյի սեղանի շուրջ: Գ.Հ

Կարինեն տատիկիս հաճախակի է պատմել Չարենցի մասին,նաև շատ այլ բաներ է լսել մյուսներից,ովքեր փրկվել ու եկել էին միմյանց հանդիպելու: Նրանք պատմում էին իրենց անցկացրած օրերի մասին երբ Ղարսի այգում էին:Հենց այդ այգու զբոսանքների ժամանակ էլ ծանոթացել են Եղիշե Չարենցի հետ։

Մի պատմություն Չարենցի հետ առաջին ծանոթության մասին,որը գրված է եղել Կարինե Քոթանճյանի օրագրի մեջ:

1914թ․ հունիսին ընկերներով զբոսնելիս են լինում Կարսի այգում:

—Աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շագանակագույն թիկնոցով,ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան։Տարօրինակ էր նաև կեցվածքը։
գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր,մեկ բռնում․․․
Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերրը,խորաթափանց և,ինչպես ինձ այն ժամանակ թվաց,—չար արտահայտությամբ․․․
Զբոսնելիս,մի երկու օր անընդհատ հետևում էի տղային,և այն եզրակացության եկա,որ նա տաչօրինակություններ է անում․․․Մեր ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին։Ձեռքս մեկնելով առաջարկեցի նրան ծանոթներ լինել․․․Եվ մենք ծանոթացանք։Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի,որ սխալված չեմ․խելոք էր երիտասարդը՝կարդացած,զարգացած և,որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ,բարեհամբյուր։Միասին զբոսնում էինք,նավակ նստում,զրուցում ժամերով։Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում մեծ մասամբ մեր տանը։

Պատմում էր Կարինե Քոթանճյանը իր «Հուշերի օրագրից» որը պահպանվել է տատիկիս մոտ: 

Անուններ,որոնք ինձ հետաքրքրեցին

Արտակ-սրընթաց
Վան-Վան քաղաքի անվանումը
Խորէն-արևիկ
Դանիէլ-Աստծու դատավոր

Իգական անուններ

Անայիս-Անահիտ անվան աղավաղված տարբերակը
Զապ(բ)ել-Եղիսաբեթ անունի կրճատ տարբերակը
Լուսին-անունը Լուսին բառից
Սյունե-

Վահան Տերյանի մասին

Վահան Տեր-Գրիգորյան
Վահան Տերյանը ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա(Նինոցմինդա) գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 
 Սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում:Հետո մեկնում է Թիֆլիս,որտեղ սովորում էին նրա եղբայրները:Եղբայրների մոտ տերյանը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան:1906թ.-ին ընդունվում է Լազարյան ճեմարան պատմաբանասիրության ֆակուլտետ:Նա սովորել է նաև արաբերեն,պարսկերեն,վրացերեն:1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ:Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա,բայց հիվանդոթյան պատճառով ճանամարհին մահացել է:


/Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։/
— Հովհաննես Թումանյան

Գոյական անուն/Առաջադրանքներ 31.01

1Առարկա  ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  աթոռ,սեղան
  • կենդանիներ, oրինակ՝ առյուծ,պինգվին
  • երևույթներ, օրինակ՝ ծիածան,երազանք
  • անձինք, oրինակ՝ մայրիկ,տատիկ

2․ Ի՞նչ հարցերի են պատասխանում գոյականները։
Ի՞նչ- ինչեր,ո՞վ -ովքեր

3․ Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ
  • Թանձրացական և վերացական

4․ Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի

5․ Հոգնակի թիվը կազմվում է -եր,-ներ մասնիկների միջոցով։

6․ Միավանկ բառերին ավելանում է -եր,-ներ  վերջավորությունը։ Օրինակներ՝ տներ,շներ,գայլեր,մազեր

Բազմավանկ բառերին ավելանում է -ներ վերջավորությունը։ Օրինակներ՝օդապարիկներ,աթոռներ,համակարգիչներ

5․ Շեղումներ կանոններից․

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։ Օրինակ՝ գառ-գառներ,տուն-տներ,հարս-հարսներ
  • Կին-կանայք, մարդ-մարդիկ

6․ Ճիշտ դասավորեք պարբերությունները։

1. Հայաստանի տարածքում գծանկարչության ամենահին նմուշներից են Արագած լեռան վրա, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր պահպանված ժայռուսպատկերները:

2. Գծանկարչությունը կերպարվեստի հին տեսակ է․ քարանձավների պատերին հնագույն նկարիչների թողած նկարները, հին հունական սկահակների պատկերներն ու գծանկարները, վերածննդի հռչակավոր վարպետների փորագրություններն ու գծանկարները գրաֆիկական հիասքանչ ստեղծագործություններ են:

3. Հետագայում գծանկարչությունը նոր վերելք ապրեց Հովնաթանյանների, ապա Հ. Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի արվեստով։

4. Իսկ հին և միջին դարերից մեզ հայտնի են որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձաններ, որոնք վկայում են, թե ինչպիսի կատարելության էր հասել այն ժամանակ հայկական գծանկարչությունը:

Պարբերությունները նշող թվերի դասավորության ո՞ր տարբնրակն է համապատասխանում տեքստի տրամաբանական և քերականական ճիշտ կառուցվածքին:

1) 1, 3, 4, 2

2) 2,4,3,1

3) 3,2,4,1

4) 2,1,4,3

7․ Փակագծերում տրված բառրից մեկը տվյալ նախադասությանը համապատասպանում է, մյուսը՝ ոչ։ Ընդգծիր ճիշտ բառը։

ա. Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը։

բ. Ով իր խղճմտանքի դեմ է գործում, չի կսրող նրա խայթոցից (1. զերծ, 2. զուրկ) լինել. խղճի խայթը մահվանից էլ խիստ է:

գ. Բարեկամության օրենքը հաստատվում ու (1․ պահպանվում է, 2. պաշտպանվում է) հավատարմության մեջ. ուր հավատարմություն չկա, այնտեղ չկա և բարեկամություն: դ. Մարդկանց վնասող բազում չարիքներ սովորաբար առաջ են գալիս (1. թույր, 2. թյուր) կասկածներից։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշա:

1) ա-2, բ-1, գ-1, դ-2

2) ա-2, բ-2, գ-1, դ-1

3) ա-1, բ-2, գ-2, դ-1

4) ա-1, բ-1, գ-1, դ-2

Երրորդ շաբաթվա ամփոփում

Շաբաթը սկսեցինք ամենահետաքրքիր նախագծով ՝ խոհանոցային նաղագծով:Բաժանվեցինք խմբերի և միասին պետք է ընտրեինք որևէ երկրի խոհանողց ու պատրաստեինք:Ես և իմ խումբը որոշեցինք պատրաստել ասիական խոհանոցից և ընտրեցինք ֆունչոզան:Առավոտյան միասին գնացինք առևտրի ապա ավագ դպրոցի խոհանոց:
Ընթացքը շատ հավես էր անցնում:Վերջում գեղեցիկ ձևով մատուցեցինք:կարծում եմ շատ օրիգինալ ուտեստ ընտրեցինք:Մեր ջոկատի մյուս խմբերը պատրաստեկ էին բուրգերներ,սենդդիչներ,աղցան,բռուսկետտա և լիմոնի սառը հյութ:
Վերջում բոլորս միասին փորձեցինք միմյանց պատրաստած ուտեստները:

Խոհանոցից հետո գնացինք նորից ընկեր Ալիսի մոտ ՝ քանդաիի դպրոց:Աշխատանքները գունազարդելու համար:
Հաջորդ օրն ունեինք մարզական ստուգատես,վերջին պարապմունքն էր,իսկ մարզականից հետո գնացինք ագարակ ձիավարության:

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսվեց ռազմամարզական պարապմունքի ցուցադրությամբ:

Հրամանատարը և իր փոքր ջոկատը ցույց տվեցին զինվորական մի շարք վարժություններ՝վիրավորի տարհանում,շարային և այլն:Ես լուսաբանել եմ և փոքրիկ տեսանյութ եմ պատրաստել:Ուսուցիչները ոգևորված,մի քիչ հուզված հետևում էին ընթացքին:

Այս շաբաթն ինձ էլ ավելի դուր եկավ:Ավելի մտերմացանք ջոկատի երեխաների հետ,միասնական նախագծերի,ճամփորդությունների ժամանակ:Գնացինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց,ընկեր Ալիսի օգնությամբ փորձեցինք պատրաստել հայկական քանդակներ:Սկզբից ընտրեցինք թե ինչ պիտի պատրաստենք,իսկ հաջորդ անգամ երբ գնանք արդեն պետք է գունազարդենք աշխատանքը:


Ունեցել ենք նաև քննարկումներ,զրույցներ հայոց լեզվի ուսուցչուհու ՝ ընկեր Հասմիկի հետ, և պատմության ուսուցիչ ՝ պրն. Տիգրանյանի հետ:
Ամենատպավորիչ մեկ օրյա ճամփորդություններից մեկն էր ,,Գետնափոր,, թանգարանը:Մինչև թանգարան այցելելը ընկեր Անահիտը մեզ ուղարկել էր թանգարանի մասին տեղեկություններ,որ ավելի տեղեկացված լինեինք:
Շատ ոգևորված էին գրեթե բոլորը,ես առաջին անգամ էի տեսնում նման առեղծվածային թանգարան:Թանգարանը գտվում էր Կոտայքի մարզում:


Ուրբաթ օրը սկսեցինք առավոտյան ժամերգությամբ:Իսկ ես հետո գնացի ճամփորդություն դեպի Դիլիջան,բայց այս անգամ ոչ թե ավագ,այլ միջին դպրոցի հետ:Շա՜տ լավ անցկացրինք երեք օրն այտեղ:Ես սիրահարվեցի Դիլիջանի բնությանը:

Ճամբարային օրեր

Առաջին շաբաթ

Երկուշաբթի

Առաջին օրը ծանոթացանք ջոկատի սովորողների հետ,ընկեր Անահիտի հետ քննարկեցինք թե ի՞նչ նախագծեր,ճամփորդություններ ենք ունենալու:Հետո սկսեցինք ուսուցողական խաղեր խաղալ թե՛ անգլերեն,թե՛ հայերեն։

Հաջորդ խաղը,որը խաղացինք «Ալիաս»-ն էր:Կարծում եմ բոլորին դուր եկավ այդ խաղը,մի շարք նոր բառեր սովորեցինք,ամենինչ այնքան լավ էր ընթանում նույնիսկ չընդմիջեցինք:

Երեքշաբթի

Օրը սկսեցինք իմ ամենասիրած դասով՝ ռազմամարզական պարապմունքով,Պարոն Խաչատրյանը մեզ սովորեցրեց «բանակի այբուբենը» և այլ շատ գաղտիքներ…

Նախագիծ ունեինք հայոց լեզվի ուսոցչուհու՝ընկեր Հասմիկի հետ,միասին ընթերցելու էինք Ռաֆայել Դիեստեյի «Ինքնասպան տղան»։ Ընթերցելուց հետո սկսեցինք քննարկումը,ինձ շատ հետաքրքիր էր լսել իմ նոր ընկերների խոսքը,կարծիքը:

Չորեքշաբթի

Օրը սկսվեց մարզական պարապմունքով,2 ջոկատի խմբերի հետ միասին սկսեցինք մեր օրը:

Մարզական պարապմունքից հետո ունեինք հանդինում-նախագիծ ընկեր Նունեյի հետ՝ ում հետ պետք է խաղայն ուսուցողական խաղ «Պոլիտեա»։ Այս խաղը բոլորի համար նոր էր,ինչն ավելի հետաքրքրություն առաջացրեց։Պոլիտեա խաղը շատ նման էր Ալիասին,պարզապես ավելի նոր բառերով։Ընկեր Նունեն հանձնարարեց,որ մեզ բոլոր անծանոթ բառերը դուր բերենք,ապա բացատրենք,արդյունքում կունենանք էլ ավելի հարուստ բառապաշար։

Հինգշաբթի

Այսօր կրթահամալիրում Ջավախքից հյուրեր ունեինք,միասին իջանք պարի, սովորեցինք նոր պար: Իսկ հետո որոշեցինք միասին պարել ևս մի քանի պարեր,որոնք լավ գիտեինք։

Դժվարություններն իմ կյանքում…

Ես նվագում եմ թավջութակ:Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը,քանի որ հաճույքով եմ պարապում:Ճիշտ է թավջութակ նվագելը շատ դժվար է,լինում են տարբեր դժվարություններ որոնք կա՛մ հաղթահարում ես և անցնում առաջ,կա՛մ պարզապես,առանց աշխատելու փախչում ես խնդիրներից՝հանձնվում ես:
Ինձ հետ շատ են եղել նման դեպքեր,երբ ես տեսնում էի նվագելու ընթացքում որևէ բանը չի ստացվում փորձում էի միանգամից շրջանցել,չհաղթահարել այդ փորձությունը:Մայրիկիս շնորհիվ սկսել եմ ինձ հանդիպած խնդիրները՝թեկուզ երաժշտության մեջ ո՛չ թե շրջանցել,կամ հանձնվել միանգամից՝այլ փորձլ հաղթահարել դրանք:Հաղթահարելը ինձ մոտ միանգամից չստացվեց,ես անընթհատ թուլանում էի,դեպքեր էր լինում երբ պարզապես ուզում էի դուրս գալ թավջութակից,այդ ժամանակ ծնողներս բոլորը դեմ էին իմ այն անիմաստ որոշման համար,քանի որ նրանք շատ լավ գիտակցում էին,որ ես ուզում էի ուղղակի փախչել դժվարություններից:Որոշ ժամանակ անց,երբ արդեն ավելի մեծ էի,և հասկանում էի ինչ է դժվարությունը,սկսեցի ավելի շատ աշխատել,պարապել ու ամենակարևորը չհուսահատվել:
Ես նաև շատ բաներ եմ սովորել իմ թավջութակի ուսուցչուհուց,ես նրան առաջին դասից շա՜տ սիրեցի,և իր ջանքերշնորհիվ ես հիմա շատ լավ նվագում եմ և ամենակարևորը ինքն ինձ պահեց իր ափերի մեջ:Նա ինձ սովորեցրեց ամեն բան անել ճշգրիտ,հաղթահարել իմ դիմաց դրված խնդիրներն ու ավելի բարձրանալ:Նա ինձ սովրեցրեց իմ գործը կատարել իդեալական,լինել ազնիվ և սիրել իմ աշխատանքը ամենից շատ:

07.12

Նամակ ընկերոջը

Պետք չէ վախենալ,վախը քո մեծագույն թշնամին է լինելու ամբողջ կյանքում:Մտքիցդ պատք է հանես,որ դու որևէ բանից վախենում ես,կամ չես կարողա անել,այդ դեպքում վախը ստվերի նման հետևելու,և խանգարելու է քեզ:Վախըէ ընկերս,չիմացության նշան է: