Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները

Այս տարի կրկին լավ անցավ իմ ամառային արձակուրդները։Ընտանիքով շատ ման եկանք Հայաստանով մեկ։Ֆրանսիայից եկավ մորաքրոջս ընտանիքը։Եվ ավելի ուրախ անցավ օրերը։Գնացինք Դիլիջան,Արզնի,,Սևան,Կարպիի ձոր և այլն։Հասցրեցի այս ընթացքում գնալ գյուղ՝Թալին։Մի քանի օր հետո գնալու ենք Վրաստան հանգստանալու։Read More »

Շեկոն

Մանկությանս օրերին հայրս մի ջահել ձի ուներ՝ անունը Շեկո։ Դա մի զարմանալի կենդանի էր. երբ հայրս նրան հեծած որևէ տեղից դառնում էր տուն, Շեկոն դեռ մի կիլոմետր հեռվից վրնջում էր, ասես իմացնելու, թե ահա՛ գալիս ենք։ Եվ երբ մենք վազում էինք նրանց դիմավորելու, Շեկոն, մեզ տեսնելով, նորից էր վրնջում և, ուրախությունից, ամբողջ մարմնով խաղս եղած, թեթևաքայլ մտնում էր բակը։

Հապա նրա պարելը՜…

Երբ նվագի ձայն էր լսում կամ տնեցիներից մեկը պարեղանակ էր սուլում՝ Շեկոն անմիջապես պարում էր, ոտները հատակին խփելով և գլուխն ու պարանոցը տարուբերում տակտով։Read More »

Թեստ 3.

Ակսել Բակունց. Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

երբ   փախչում  արջին

2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ  պար են խաղում  բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում են։

3. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս-խավար

բ/թաց-չոր

գ/ջահել-ծեր
դ/կենդանի -ողջ

4.Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ  բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ափսոս Երևանում գրեթէ  ոչ մի անտառ չի մնացել։-Ուղիղ

Գրպանումս մի անտառ գումար կա։-Փոխաբերական

5. Ո՞րն է ագռավի ձայն  դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

6. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր

երկյուղել  երկարել

որսալ   հարվածել

7. Տեքստում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ

Ընկնում են—————

Ոռնում են——————

8. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

9. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

Արջը վախենում էր,որովհետև վարազը սուր ատամներ ուներ։

10. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

 

Մանչուկն ու Կառսլոնը․Թեստ 2

 

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ուշադիր կարդա՛:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:Read More »

Ընթերցանություն

Այսօր գրադարանում ընթերցանության ժամ էր։Ես վերցրել էի <Չարլին և շոկոլադի գործարանը>գիրքը։Շատ հետաքրքիր էր։Մի աղքատ տղայի մասին էր,որը երազում էր գնալ աշխարհի ամենամեծ շոկոլադի գործարանը։Պապիկն ու տատիկը նրան ամեն երեկո պատմում էին այդ գորխարանի մասին։Մի քանի ամիս հետո գործարանը փավում է պրն․Ուոնկան։Եվ տարիներով չի բացվում։Հետո հարևանները տեսնում են, որ գործարանից ծուխ է բարձրանում։Հետո ձայներ են լսում։Բոլորով հավաքվում են գործարանի մոտ և տեսնում են դարպասները փակ են։դֆդֆ.jpg

Առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր 10 գոյական,10 ածական, 10 բայ:
  2. Գտի՛ր կապույտով գրված բառերի հականիշները: Գրի՛ր բլոգում:
  3. Գրի՛ր կանաչով գրված բառերի կազմությունը, բաղադրիչների բաժանի՛ր:

10գոյական   հեքիաթ,գյուղ,մարդ,ջուր,ծորակ,ճանապարհ,գնորդ,մետաղադրամ,կուժ,տղամարդ։

10 ածական

ինչպիսի՞ կուժ-կավե կուժ,ինչպիսի՞ ձայն-կամացուկ ձայն,ինչպիսի՞ ծաղիկներ-վառվռուն ծաղիկներ,ինչպիսի՞ հեղուկ-անգին հեղուկ։

10 բայ

ի՞նչ անել-արթնանալ,ի՞նչ անել-նվազեցնել,ի՞նչ եղավ-ճաք տվեց,ի՞նչ արեց-կաթաց,ի՞նչ էին անում-հանում էին,ի՞նչ էին անում-ավելացնում են,ի՞նչ անել-որոնել,ի՞նչ էին անում-շրջում էին,

 

 

Թարգմանություն

A poor Fisherman, who lived on the fish he caught, had bad luck one day and caught nothing but a very small fry. The Fisherman was about to put it in his basket when the little Fish said:

“Please spare me, Mr. Fisherman! I am so small it is not worth while to carry me home. When I am bigger, I shall make you a much better meal.”

But the Fisherman quickly put the fish into his basket.

“How foolish I should be,” he said, “to throw you back. However small you may be, you are better than nothing at all.”

A small gain is worth more than a large promise.

Թարգմանություն

Մի աղքատ ձկնորս,ով ապրում էր, ձկների վրա,մի օր նրա բախտը չի բերել, եւ նա բռնել է միայն շատ փոքր ձուկ.ձկնորսը արդեն պատրաստվում էր այն զամբյուղի մեջ դնել, երբ ձկնիկն ասաց․- Խնդրում եմ, խնայեք ինձ, պարոն ձկնորս: Ես այնքան փոքր եմ, որ պետք չէ քաշել ինձ տուն երբ ես մեծանամ, ես քեզ ավելի լավ սնունդ կպատրաստեմ։Բայց ձկնորսը արագ դնում ձուկ է զամբյուղի մեջ “Որքան հիմար կլիներ իմ կողմից, — ասաց նա, — ետ շպրտել քեզ ։ Անկախ նրանից, թե որքան փոքր եք դուք, դուք ավելի լավ էք, քան ոչինչ.”

Մի փոքր հաղթանակը արժե ավելի քան մեծ խոստումը.

Իմ գրադարանը📚📖

1.Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):-Կարդում եմ պապիկիս՝ Էդուարդ Տեր-Ղազարյանի գիրքը`Իմ կյանքի գիրքը»:

2.Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:-Ալեքսանդր Մակեդոնացին ասել է,որ աշխարհում շատ հրաշքներ կան,բայց ամենամեծ հրաշքը մարդն է։Ճիշտ է ասել նա, բայց պետք է ավելացնել,որ կա հրաշքների հրաշքը։Դա նա է ,ով ստեղծեց  այս աշխարհը,կյանք տվեց բոլորին․ մենք ասում ենք՝Աստված։բացի մարդ արարածից, Աստված ստեղծել է բազմաթիվ մանր ու մեծ կենդանիներ,որոնք գիտնականներն անընդհատ ուսումնասիրում են և դեռ հանելուկային  խնդիրներ կան  չլուծված։

Էդուարդ Տեր-Ղազարյան։Read More »