Արտաշես I-ը

Արտաշես I-ը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներինց էր,ով ուներ միջազգային լայն ճանաչում և հեղինակություն։Ծնվել է Ք․ա 230 թ․ տոհմիկ Զարեհի ընտանիքում։Հայաստանը հռչակելով անկախ՝ հիմք է դրել նոր՝Արտաշեսյան արքայատոհմը։
Հայկական բազմաթիվ երկրամասեր գրավվել էին հարևան երկրների կեղմից։Արտաշես I-ը խնդիր է դնում վերամիավորել հայրենիքը։

,,Հայաստանն․․․աճել է Արտաշեսի ջանքերով․․․,և ուստի այստեղ բոլորը միալեզու են,,

Արտաշես I-ը կառուցում է Արտաշատ մայրաքաղաքը Ք․ա․ 185թ․ Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի միջև։

Արտաշես արքան աստվածացվել է և մեծարվել է ,,Բարի,, ,,Բարեպաշտ,, ,,Աշխարհակալ,, տիտղոսներով։
Նրա մասին ստեղծվել են վիպերգեր ,,Արտաշես և Սաթենիկ,, ,,Արտաշես և Արտավազտ,,։

Հին Հռոմ.Բիբլոս քաղաքի մասին

Մի քանի փաստեր՝

1.Հին Հռոմում սովորություն ունեին խմելու սպանած գլադիատորների արյունը` հավատալով, որ այդպես վերցնում են նրանց ուժը:

2.Մանուշակագույնը հարուստների գույնն էր համարվում: Հին Հռոմում սովորություն ունեին անծանոթներին դիմավորել` ըստ հագուստի, ավելի շուտ, ըստ հագուստի գույնի:

3.Հաստ հոնքերը խելքի նշան էին: Հռոմում կանանց շրջանում գնահատվում էին հաստ հոնքերը, ինչը բարձր ինտելեկտի նշան էր համարվում:

4.Հռոմեացիներն օճառ չէին օգտագործում: Նրանք ամեն օր լոգանք էին ընդունում, սակայն օճառ չէին օգտագործում: Դրա փոխարեն նրանք յուղերով էին իրենց պատում:

5.ամենահին քաղաքը, որ միշտ բնակեցված է եղել, հանդիսանում է Լիբանանում գտնվող Բիբլոս քաղաքը, որի մասին առաջին հիշատակումները դեռ 7000 տարի առաջ են արվել։

Բիբլոս քաղաքի մասին

 Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Արդեն մ.թ.ա. III հազարամյակից սերտ կապեր է հաստատում Եգիպտոսի հետ, որը Բիբլոսից ներմուծում էր բնափայտ, մասնավորապես մայրի, գինի և ձիթապտղի յուղ։ Եգիպտոսից մեծ քանակությամբ պապիրուս էր բերվում Բիբլոս, որտեղից էլ այն գնում էին հույները։ Հունարեն բիբլոս՝ պապիրուս, գիրք, և բիբլիա՝ գրքեր, բառերը ծագում են Բիբլոսի անունից։

Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը

Ք.ա 830-ական թթ. Կային երեք խոշոր համադաշնություններ
|Էթիունի
|Դիաուխի (Տայք)
|Նաիրի



Էթիունյան համադաշնոիթյունը ընդգրկում էր՝ Սևանա լճի ավազանը,Արարատյան դաշտը,Սյունիքը:

Դիաուխիի համադաշնությունը ընդգրկում էր՝ Հայկական լեռնաշխահի հյուսիս-արևմտյան հատվածը

Վանա լճի հատվածում է գտնվում Նաիրիի համադաշնություն

Նաիրյան համադաշնությունը տեղացիների համար անվանում էին ՝ Բիայնիլի կամ Նաիրի:
Իսկ հարևան Ասորեստանը իր սեպագիր արձանագրություններում կոչվում էր ՝Ուրարտու:

Վանի թագավորության առաջին հզոր արքան՝Սարդուրի առաջինը թողել է սեպագիր արձանագրություններ:Սարդուր առաջինը իր արձանագրույուններում իրեն անվանել է ,,Նաիրի երկրի արքա,մեծ արքա,հզոր արքա,տիեզերքի արքա,արքաների արքա,,

Սարդուրի առաջինին հաջորդում է Իշպուինին:
Իշպուինիի գահակալման ժամանակ տեղի ունեցան կարևոր բարեփոխումներ,դրանք նպաստում էին երկրի հզորացմանը:
Իշպուինին կատարեց երեք կարևոր բարեփոխում
Սկզբում Իշուինին կառավարում էր երկիրը միայնակ,սակայն հետո նա կառավարեց իր որդի Մենուայի հետ:
Առաջին բարեփոխումը-Ստեղծվեց տեղական սեպագիր
Երկրորդ-կրոնական բարեփոխում
Ստեղծեց միասնական դիցարանողջ փագավորության համար
Երրորդ-ռազմական բարեփոխում
Նախկին դաշնային աշխարհազորը վերածվեց արհեստավարժ կանոնավոր բանակի:

Իշպուինիին հաջորդեց իր որդի Մենուան

Մենուան ուշադրություն դարձրեց տնտեսությանը և կառուցեց 72կմ երկարությամբ ջրանցք ,,Մենուայի ջրանցք,, հետագայում ժողովրդի կողմից անվանափոխվեց ,,Շամիրամի ջանցք,,
Մենուան իր առաջին աթշավանքնի ժամանակ գնաց Արարատյան դաշտ,Արաքս գետի ափին կառուցեց ,,Մենուախիլի,, քաղաքը:
Հջորդ արշավանքի ժամանակ գնաց փոքր Ասիա,և գրավեց Մելիտեա երկիրը:
Մենուան տանելով մի քանի հաղթանակներ Վանի թագավորությունը դարձրեց տարածաշրջանային Գեր տերություն:

Մենուային գործունեությունը շարունակեց իր որդին՝ Արգիշտի I-ը
Նա եղել է Վանի թագավորույան հզորագույն թագավորներից մեկը:Ռազմական արշավանքներ է կատարել տարբեր ուղղություններով՝հյուսիս,արևելք,արևմուտք:
Ք.ա 782թ.-ին Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը:


Հայկական լեռնաշխարհ


1.Հայկական լեռնաշխարհը ունի գերազանցապես լեռնային տեղանք։
Տարածքը հարևան երկրների հետ համեմատ բարձրադիր է։ՀԼ-ին անվանում են՝ հայկական բարձրավանդակ,լեռնային երկիր,լեռնային կղզի։

2.Օտարները ՀԼ-ին անվանում են՝ Ուրարտու,Արմենիա,Սոմխեթի։

3.Հ-ն հարավից եզերում է՝ հայկական Տավրոսով,Հյուսիս-արևմուտքից Պոնտոսի լեռնաշղթայով,հյուսիսից կուր-գետով,Արևելքից կասպից-ծով Ուրմիա լիճ,Արևմուտքից փոքր ասիական սարահարթով։

4.ՀԼ-ի կենտրոնն անվանում են միջնաշխարհ։

5.Լեռնաշխարհի ամենաբարձր կետը՝Արարատն է,Մասիսը 5165/Սիսը 3925

6.Արարատից-Արևմուտք ձգվում են բարձունքներ,իսկ լեռնաշղթան անվանում են Հայկական պար։

7.ՀՀ ամենաբարձր կետը Արագածն է 4090մ

8.ՀԼ-ի բոլոր լեռները հրաբխային-հանգած լեռներ են։Հանգած են բոլորը բացի ՝Թոնդուրեկից,
որը համարվում է հրաբխային բայց քնած։

9.ՀԼ-ն ակտիվ երկրաշարժային գոտի է։

10.Կան երեք մեծ լճեր՝Ուրմիա,Սևանա և Վանա։Վանա լիճը հայտնի է իր Սուրբ խաչ եկեղեցով և Աղթամար կղզով։

11.Ամենամեծ լիճը Ուրմիան է։Չունի բուսական աշխարհ,քանի որ աղի է։Անվանում են նաև Կապուտակ ծով։

12.Գետեր՝Եփրատ,Տիգրիս,Արաքս,Կուր,Ճորոխ,Ախուրյան,Հրազդան,Որոտան-թափվում են սև կասպից ծովեր և պարսից ծոց։

13.Դաշտեր՝Մշո,Արարատյան,Շիրակի,Ալաշկերտի,Կառնո։

14.Կլիմայական պայմաններ՝բառեխառն գոտի,բարձրադիր վայրերում շատ են աճում հացահատիկնրեր։

15.Օգտակար հանածոներ՝պղինձ,երկաթ,աղ,ոսկի,հանքաքար։

16.ՀՀ-ի ամենամեծ հարստությունը ջուրն է։

Հակոբ Մարթայան կամ Հակոբ Դիլաչար

Թուրքիայում շատերը նախընտրում են չխոսել թուրքական պետության և թուրքական մշակույթի զարգացման գործում հայերի դերի մասին։ Սակայն թուրքերը չեն կարող չխոսել այդ հայերից մեկի մասին։Նա ժամանակակից թուրքերենի հիմնադիրն է՝ Հակոբ Մարթայանը, կամ ինչպես թուրքերն են նախընտրում անվանել՝ Հակոբ Դիլաչարը։ Երբ Քեմալ Աթաթուրքը որոշեց կատարել թուրքերենի բարեփոխում և օսմաներեն-թուրքական լեզուն (օսմանլերեն) արաբերենից լատինական այբուբենի թարգմանել, նա խնդրեց Հակոբ Մարթայանին կատարել այդ գործը։Աթաթուրքի ընտրությունը, ինչպես երևում է, պատահական չէր. Հայ ազգի կարկառուն ներկայացուցիչ Հակոբ Մարթայանը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ): Սովորել է Ստամբուլի ամերիկյան դպրոցում (Ռոբերտ քոլեջ)։ Այնուհետև նա դարձավ այդ քոլեջի անգլերենի ուսուցիչը, իսկ ավելի ուշ՝ տնօրենը։
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Մարթայանին տարան սիրիական ռազմաճակատ՝ կռվելու անգլիացիների դեմ։ Քանի որ Մարթայանը տիրապետում էր անգլերենին, անգլիացի բանտարկյալները խնդրեցին նրան փոխանցել թուրք սպաներին իրենց նկատմամբ բռնությունները դադարեցնելու իրենց խնդրանքը։ Ի պատասխան՝ սպաները Հակոբին տարել են հրամանատարի մոտ՝ որպես դավաճան։ Այդ ժամանակվանից Մարթայանի ճակատագիրը փոխվեց. Որոշ ժամանակ անց Մարթայանը դասախոսություն է կարդացել վերոնշյալ հրամանատարին, որը հետագայում դարձել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը:Այս նպատակով 1932 թվականին ստեղծվել է Թուրքական լեզվաբանական ընկերությունը։ Քանի որ Թուրքիայում բավականաչափ լեզվաբաններ չկային, Քեմալը որոշեց Մարթայանին հրավիրել Ընկերություն։ Հաստատվելով Անկարայում՝ հայ լեզվաբանը դարձել է նախագահի խորհրդական թուրքերենի:Մարթայանը լեզվաբանության և ընդհանուր լեզվաբանության պատմություն է դասավանդել Անկարայի համալսարանում։ Այդ ժամանակ նրան արդեն տրվել էր Դիլաչար մականունը։1934 թվականին Քեմալը ստորագրել է ազգանունների մասին օրենքը՝ նախ հրամայելով ազգանուններ տալ լեզվաբաններին ու հասարակական գործիչներին (նախկինում Թուրքիայում ազգանուն չկար)։ Միևնույն ժամանակ թուրք լեզվաբանները Մուստաֆա Քեմալի համար մշակել են Թուրք Աթասի ազգանունը, որն այնուհետև Մարթայանը փոխել է որպես Աթաթուրք և մինչ այժմ Քեմալը հայտնի է որպես Աթաթուրք։ Քանի որ Մարթայանը, ի տարբերություն մյուսների, ունեցել է ազգանուն, Աթաթուրքի կողմից նրան շնորհվել է Դիլաչարի կոչում, որը թուրքերեն նշանակում է «լեզվաբան»։

ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

  • Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722 թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը: Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս 1–ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ: Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ բեկը: Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ:
    Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ. հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Թուրքական զորքերը, 1724 թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավերել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը: Հունիսի 7–ին թուրքական զորքը պաշարում է Երևանը:
  • Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, 1724 թ. սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազատագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: 1726 թ. օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունըհայկական ուժը դադարեցրեց պայքարը: 1728 թ. մահացավ Գանձասարի կաթողի կոս Եսայի Հասան-Ջալալյանը: Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ:

Մարտի 8, թե՞ Ապրիլի 7

Պարսկաստանի արքա Արտաքսերքսես 1֊ինը ք.ա. 465֊424, որ գժտվել էր կնոջ՝ Դամասպիյայի հետ և ըստ օրենքի՝ հրաժարվել նրանից, սկսեց կենակցել ազգությամբ հրեա Էսթերի հետ, ում նոր էին բերել հարեմ: Երիտասարդ, գեղեցիկ և ցանկալի Էսթերը, արագ խելքահան անելով Արտաքսերքսեսին, դարձավ հարեմի տիրուհին։Արքան սկսեց աչքաթող անել երկրի ներքին տնտեսական գործերը, որի պատճառով հրեաները գերիշխող դիրք գրավեցին հասարակական կառավարման գործերում։
«… թագավորը թույլ էր տալիս բոլոր քաղաքներում գտնվող հրեաներին հավաքվել և բոլոր ազգերի մեջ ու բոլոր գավառներում ոչնչացնել, սպանել և կործանել իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր զինված մարդկանց, այդ թվում երեխաներին ու կանանց, իսկ նրանց ունեցվածքը կողոպտել: Թագավորի բոլոր գավառներում դա պետք է արվեր մեկ օրում՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ Ադար ամսվա տասներեքերորդ օրը»:
(Էսթեր 8:11,12):
Նույն օրը արքունիքում կազմակերպված խնջույքի ժամանակ թունավորվում է 500 մարդ, Ամանը, 10 որդիների հետ, ցցի է հանվում: Ողջ երկրով մեկ մահապատժի է ենթարկվում 75 000 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:Հաջորդ օրը հրեաները տոնում են հաղթանակը: Այդ օրը հրեաները թխում են գլխատված պարսիկ նախարարի անունով «Ամանի ականջներ» խմորեղենը, երեխաներին՝ նվիրում խաղալիք կախարաններ` թշնամիներին կախել սովորեցնելու համար:

Սա Հրեաների Ադար ամսվա 14֊րդ օրն է, որը հին տոմարով (Հուլյան) համապատասխանում է փետրվարի 23֊ին, իսկ ներկայիս (Գրիգորյան) տոմարով մարտի 8-ն է:

Հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը կերտել է իր ինքնատիպ մշակույթը և ունի իր ազգային տոնածիսական համակարգը, և օտարածին, օտարապաշտ տոներին ադապտացվելու կարիք չունի։Հայկեան տոմարով Արեգ ամսվա 19֊րդ օրը կոչվել է ԱՆԱՀԻՏ և նշվել մայրության ու պտղաբերության Դիցամայր Անահիտի փառաբանման տոն (կապված է Արևի 19-ը աստիճանների հետ):
Գրիգորյան(ներկայիս) օրացույցին այն համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է՝ Արեգ ամսվա Արեգ օրից, այսինքն մարտի 21֊ից հաշվել 19֊ը օր. Ստացվում է ապրիլի 8:
Որտեղի՞ց ապրիլի 7-ը։
Գարնանային գիշերահավասարը, հնում տեղի է ունեցել մարտի 20֊ին, որից հաշվելով 19֊ը օր՝ նոր տոմարով ստացվում է ապրիլի 7֊ը։


Հայ-հին մշակութ․Հեթանոս Դիցեր

Հեթանոս բառի արմատը էթնոսն է, այն հունարենից թարգմանաբար նշանակում է բնիկ, տեղացի կամ ազգային։ Այսօրվա տերմինաբանությամբ կարելի է նաև ասել որ հեթանոս բառը նախկինում օգտագործվել  է որպես ազգայնական իմաստով։

 Գրիգոր Լուսավորիչը,որը ուներ պարթևաասորական ծագում, երբ կարողացավ հասնել նրան,որ քրիստոնեությունը Հայքում ընդունվեց որպես պետական կրոն, նա չլինելով հայ, չլինելով  ազգային գործիչ, հեթանոս էր անվանում բոլոր այն հայերին՝ որոնք հավատարիմ էին մնացել իրենց նախնյաց հավատամքին` Հայկ նահապետի ուսմունքին։Հավատամքը կոչվում է Հայկյան ուսմունք, իսկ այն կրողները Հայկազուններ կամ Արևորդիներ։Մեր նախնիները օգտագործել են ո՛չ թե աստվածներ, այլ դիցեր տերմինը, աստված բառը հայկական ծագում չունի։Հայկյան հավատամքում  գոյություն ունի Արարիչ հասկացողությունը, դա  այն ուժն է, որը արարել է մեզ շրջապատող ամեն ինչը` երկիրը, երկինքը,ողջ տիեզերքը, դա այն ուժն , որը կա  ցանկացած մարդու մեջ։Հայկյան ուսմունքում տարբերակում ենք արարչական ուժի ութ որակումներ, որոնց անվանում ենք դիցեր, դրանք են` Արամազդը, Անահիտը, Վահագնը, Աստղիկը, Տիրը, Նանեն, Միհրը և Սանդարամետը։Դիցերը հենց մեր մեջ են։ Երբ ինչ որ մեկը զենքը ձեռքին մարտնչում է ոսոխի դեմ, նրա մեջ արթնանում են՝ Վահագնի ունակությունները, սիրահարվելու դեպքում նրա մեջ արթնանում է Աստղիկ դիցուհու սերը, կինը երբ պետք է մայրանա նրա մեջ արթնանում են Անահիտ դիցուհու ունակությունները․․․Անահիտ դիցուհու գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղցյաց գավառի Երիզիա ավանում։Մ․թ․ա 34թ-ին հռոմեացի զորավար Մարկոս անտոնիոսը պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը,բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։Լուրեր են տարածվել,որ Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել,այնուհետև խելագարվել է։Անահիտի տաճարներ կային Հին Հայաստանում,հատկապես Տարոնում և Վասպուրականում։Քրիստոնեությունը ընդունելուց հետո,քանդել են Անահիտ դիցուհու տաճարները և նույն տեղում,տարներ անց կառուցել են Մարիամ Աստվածածնի անունով եկեղեցիներ։

Հայ-հին մշակույթ․Հելլենիզմի ժամանակաշրջան

Գառնի - 26 Փետրվարի 2020

Նախագիծ

Աքեմյան Պարսկաստանի կործանումից հետո,Ասիայում սկիզբ առավ նոր՝հելլենիզմի  ժամանակաշրջանը։Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը Ք․ա 2-րդ դարի սկզբին։
Հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիկում,հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝Հայաստանում տևեց գրեթե վեց դար։Տիգրան Մեծի օրոք (Ք․ա․ 95-55թթ․) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկրներից մեկի։Կառուցվեցին ամրոցներ և մաշտամունքային շինություններ,ավելի քան 2 տասնյան քաղաքներ։Առանձնանում են՝Երվանդաշատը,Արտաշատը,Տիգրանակերտն ու Վաղարշապատը։Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրունում ներկայացվում էին բազում ողբերգություններ։

Հելլենիստական Հայաստանի ամրոցական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը,որը կառուցել է Տրդատ Ա թագավորը։Գառնին պալատական համալիր է։այնտեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք՝հատակի խճանկարով։

Պարսկաբյուզանդական ապստամբությունը

7-րդ դարից վերսկսվեց Պարսկաբյուզանդական ապստամբությունը։պարսից զորքերը ներխուժեցին Հայաստան։Հայերի կողմից ապստամբում էր՝Վահան Իշխանը։Տարոն Սասունի հայ բնակչությունը ջախջախում է պարսից զորքերը։
614թ․ Պարսիկները գրավում են Երուսաղեմը։Պարսկաբյուզանդական պարտությունը ավարտում է Պարսկաստանի պարտությամբ։Հեռակլ կայսրը 631թ․ին խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ(խաչվերաց)
Կոմիտաս Մամիկոնյանը պատերազմի ավարտից հետո,օծվում է որպես կաթողիկոս։618 թ․ կառուցում է Հռիպսիմե եկեղեցին։Վարազտիրոց Բագրատունին 628-632 նախաձեռնությամբ սկսվեց  Հայաստանի անկախացման գործընթացը։Հեռակլ կայսրը նրան աքսորեց։
Դավիթ Սահարունին ղեկավարում է սկսած շարժում,համախմբում ժողովրդին։
Հեռակլը ստիպված նրան ճանաչում է՝ Հայոց Իշխան։Արաբները 7-րդ սկսեցին  իրենց արշավանքները հարևան երկրների դեմ։Նրանց զորքերը 636 թվականին պարտության մատնեցին սկզբում ՝ Բյուզանդացիներին,հետո Պարսկական զորքերին։Թեոդորոս Ռշտունին Հայոց-Իշխան և սպարապետ Հայաստանի արևմտյան և Արևելյան մասերը 639թվականին։Ռշտունու նստավայրը Աղթամարը։640 թվական՝Վերսկսվում են Արաբական ներխուժումները Հայաստան։641 հարձակվում են Դվինի վրա։Բյուզանդական կայսրը ձերբակալում է Թեոդորոս Ռշտունուն՝ կեղծ մեղադրանքով։Արաբներին դիմադրություն է ցույց տալիս Կոգովիդի Արծափ ամրոցի մոտ։Արաբները պաշտպանում են Նախիջևանի բերդը,չեն կարողանում գրավել այն։