Բանաստեղծություններ մայրենի լեզվի մասին

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, «Մեր լեզուն»
…Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

Խաչիկ Դաշտենց
Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

Վահագն Դավթյան ,,Մեր տառերը,,

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

Դերբայական դարձված

Փորձելով պայքարել նրա դեմ` ես հասկացա որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ,հասկացա որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա` ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն` կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր` պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ վախեցած `անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում`ցանկանալով լավ, ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված, ու փոքր-ինչ շփոթված ուսանողները ,կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով,պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին` հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը` աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ` մազերը հարդարելու:

Սպիտակուցներ

Սպիտակուցների կառուցվածքը բավականին բարդ է։Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի,C-ի,N-ի և H-ի ատոմներից։
Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են,որոնց մոնոմերները ամինաթթուներն են։Մարդու օրգանիզմում հանդիպում են տասնյակ հազարավոր սպիտակուցներ։
Բջջի օրգանական նյութեր
Հիմնական օրգանական նյությերից են սպիտակուցները,նուկլեինաթթուները,ածխաջրերը,նաև ճարպերը։
Բջջի օրգանական նյութերից են շատերը օրինակ՝ սպտակուցները կամ նուկլեինաթթուները,կենսաբանական պոլիմերներ են։
Սպիտակուցների մոլեկուլ կարող են լինել՝ պարուրաձև,ծալքավոր կամ գնդձև։Դրանք ունեն կառուցավծքային մի քանի մակարդակներ։Առաջնային,երկրորդային,երրորդային,չորրորդային։

Սառցային ,,մոգություն,, կամ սառույցի վերականգնում

1872 թվականին անգլիացի գիտնական Բոտոմլին փորձով հայտնաբերեց մի երևույթ,որն անվանում են սառցային մոգություն կամ սառույցի վերականգնում։Այդ երևույթի էությունը հետևյալն է։Մետաղալարը նրանից կախված բեռի ազդեցությամբ կտրում-անցնում է առույցի միջով,սակայն լարի հետևում կտրվածքը սառցապատվում է,և սառույցի նմուշը վերականգնում է իր ամբողջական տեսքը։Ինչպե՞ս է բացատրվում այդ զարմանալի երևույթը։
-Լարի տակ գտնվող սառույցը բեռի ազդեցությամբ ենթարկվում է ճնշման,որի հետևանքով նրա հալման կետը իջնում է։Հալվելուց գոյացած ջուրը բարձրանում է՝ լարի վրա։Այնտեղ ճնշումը փոքր է,և ջուրը նորից սառչում է։Ջուրը բյուրեղանալիս ջերմություն է անջատում,որը հաղորդվում է լարին և ավելի արագացնում նրա տակ գտնվող լրացուցիչ ճնշման ենթարկվող սառույցի հալման պրոցեսը։Սառույցի հալման պրոցեսը էլ ավելի կարագանա,եթե փորձի կատարման տեղում օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է։Ակնհայտ է, որ այդ դեպքում սառույցի մեջ գտնվող մետաղալարը,որը ջերմության լավ հաղորդիչ է, ջերմություն կստանա օդից։

Բայական անդամի լրացումներ․Խնդիրներ

                        
Բայական անդամի լրացումներն են՝խնդիրները և պարագաներ

Ուղիղ խնդիր
Սա դրվում է հայցական հոլովով,պատասխանում է՝
ու՞մ,ի՞նչ(ը),ի՞նչեր(ը) հարցերին։
Ուղիղ խնդիրը ներգործական սեռի բայի խնդիրն է։
Ներգործական սեռի բայեր են՝
հուզվել,ոգևորել,պահանջել,փոխել,հարգել,սիրել,պատժել,հրավիրել,կազմել․․
 օրինակ՝ Իմ նվագով ես հուզեցի հանդիսատեսին։
Նրա խոսքը ոգևորեց ինձ։
Գնորդը պահանջեց կտրոնը։
Նա իր բնավորությունը չի փոխել։

,,Երբեմն ուղիղ խնդիրը դրվում է բացառական հոլովով,երբ ինչ-որ առարկայի մաս է ցույց տալիս։
Ես կերա այդ պանրից։
Ես վերցրի քւ թխած տորթից։

Ներգործող անուղակի խնդիր
Դրվում է՝բացառական,գործիական հոլովներով (իրանիշ գոյականի դեպքում)

Սեռական հոլովով +կոմից կապ անձնանիշ գոյականի դպքում։
օր․՝ Այս համալիրը կատուցվել է Տրդատի կողմից։
Ամրոցը շրջապատվեց թշնամու զորքով։
Տերևներրը շարժվում են քամուց։

Հանգման անուղակի խնդիր
Այս խնդիրը պատասխանում է ու՞մ, ի՞նչին,ի՞նչերին
սույց է տալիս այն առարկան,որին հանգում է գործողությունը։
Ես նայում էի գույնզգույն ծաղիկներին։
Նախագահը դիմեց ժողովրդին։

Անջատման անուղակի խնդիր
Սա դրվում է բացառական հոլովով, պատասխանում է՝ ու՞մից,ի՞նչից հարցերին
օր․՝ Ես գոհ մնացի նրա աշխատանքից։
Մայրը հիասթափվեց որդուց։
Իզուր նա հեռացավ ընկերներից։

Միջոցի անուղակի խնդիր
Դրվում է գործիական հոլովով,պատասխանում է ու՞մով,ի՞նչով հարցերին։
(ցույց է տալիս գործողության հետ կապված առ․)
օր․՝ Այս գործը նոտաներով եմ նվագում։
Մատներով ուղղեց մազերը։
Երեխաները կավճով նկարում էին ասֆալտին։
Մայրը հպարտանում է իր որդիներով։

Միասնության անուղակի խնդիր
Սա դրվում է գործիական հոլովով կամ սեռական հոլովով +հետ կապով։
Ուսուցիչներով հավաքվել էինք դպրոցի մոտ։
Այդ աշխատանքը նա կատարեց ընկերների հետ։

Վերաբերության անուղակի խնդիր
Դրվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովով +մասին,շուրջ կապերը։
օր՝ամբողջ օրը խոսում էինք քննություններից։
ընկերներս խոսում էին իմ մասին։
Ուսուցիչս հարցնում էր մեր ընտանիքից։

Գոյականի լրացումները

Որոշիչը գոյականի այն լրացումն է,որը ցույց է տալիս գոյականի որպիսությունը (ինչպիսի) լինելը,թիվը,քանակը,ովային կարգը։
Արտահայտվում է ածականով,հատկանիշ ցույց տվող դերանուններով,գոյականի ուղղական,սեռական,բացառական,գործիական հոլովներով։
Գոյականը պատասխանում է՝ ի՞նչպիսի,ո՞ր,որքա՞ն,քանի՞, որե՞րորդ,քանի՞երորդ հարցերին։
Օրինակ՝
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում․․․
Աչքերիս մեջ գարնան օրեր․․․
Բրդից վերարկու գնեցի։
Գարունը այնքան ծաղիկ է վառել։

Հատկացուցիչը ցույց է տալիս գոյականի պատկանելիությւոնը,ուրիշ առարկայի վերաբերությունը,ծագումը։
Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով,պատասխանում է ու՞մ, ի՞նչի, ի՞նչերի հարցերին։
Արտահայտվում է գոյականով,առարկայանիշ դերանունով և փոխանվանաբար գործածված՝ ածականով,թվականով և անկախ դերբայներից 3-ով։
Օրինակ՝
Հայրիկի ձայնը,շենքի տանիքը,ընկերոջ կարծիքը,հաղթանակի գինը․․․(գոյականով)
Իմ գիրքը,նրանց շունը,ու՞մ խոսքը,յուրաքանչյուրի ձայնը․․․(դերանուն)
Կապույտի երանգները,մեծերի պահանջները․․․(ածական)
Հինգի պահանջները,երեքի ձայնը,չորրորդ դասարանցիները․․․(թվական)

Բացահայտիչը բացահայտում է ո՞վ կամ ի՞նչ լինելը։
Լինում է երեք տեսակի՝
1.Բուն բացահայտիչ
2.Մասնական բացայահտիչ
3.Մասնավորող-պարագայական բացահայտիչ

Բացահայտչից առաջ դրվում է ,,բութ,, իսկ հետո ստորակետ։

Բուն բացահայտիչը միշտ հաջորդում է բացահայտյալին։
Երևանը՝Հայաստանի մայրաքաղաքը
Ես տատիկիս՝ Գայանեյի սիրելի թոռնիկն եմ