Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝Արտաշես I-ին


1.Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա 190թվականին տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

2.Ք․ա 189 թվականին Արտաշեսը՝ Մեծ Հայքում, և Զարեքը՝ Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3.Հռոմը անմիջապես ճանաչեց անկախությունը,ընդդեմ սելևկյանների։

4.Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադիր անվամբ կոչվում է Արտաշիսյան։

5.Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։Անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագեն 163 Ք․ա,որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր․․․

6.Այսպիսով Ք․ա 190-160 թթ անկախացան չորս հայկական թագավորություններ՝ Մեծ հայք,Փոքր Հայք,Ծոփք,Կոմմագեն։

7.Արտաշես Առաջինի 189-160թթ
Առաջնահերթ խնդիրն էր վերադարձնել Մեծ  Հայքից անջատված տարածքները։
Նա վերամիավորեց Մեծ Հայքից անջատած տարածքները։Պոլիբիոսը նրան անվանում է Հայաստանի մեծագույն մասի կառավաիրչ

8.Զարեհի մահից հետո Արտաշես Ա-ն փորձեց մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքը,սակայն ապարդյուն։Այդ ծրահիրը իրականացրեց նրա թոռ Տիգրան Մեծը։

9.Ք․ա 183-179թթ
Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր տերություններ պատերազմ էին մղում և որպես հաշտեցնող կեղմ Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։

10.Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսը ապստամբեց Սելևկիայի դեմ և իրեն գռչակեց անկախ թագավոր,Արտաշեսը անմիջապես օգնեց նրան զորքով


Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք․ա 7-6 դարերում


Պարույր Նահապետը՝հայոց թագավոր
Երվանդ I-ին Սակավակյաց
Տիգրան I-ին Երվանդյան


1.Ք․ա 860-840 թվականներին Հայաստանի հյուսիսում իշխում էր Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։

2.Ք․ա 9-րդ դարի վերջ 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց  մեկ այլ հայկական արքայատոհմ,որի մայրաքաղաքը՝ Տուշպա-Վանն էր։

3.Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝Հայկազունիների ավագ ճյուղի նեկայացուցիչ՝Սկայորդին,կարողանում է հզոր իշխանություն ստեղծել Հայաստանի հարավ-արևմուտքում։
Այնքան է հզորանում,որ Ք․ա 681թ․-ին  ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։

4.Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը գնալով թուլանում  էր,հզորանում էր Սկայորդու որդի՝ Պարույրի  իշխանությունը,ով  իշխում էր Վան ալճից Եփրատ։Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի  հետ  ընդդեմ՝ Ասորեստանի։

5.612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի Մք Նինվեն։
Մարաստանի թագավորը թագադրեց Պարույր Սկայորդուն և ճանաչեց Հայաստանի թագավոր։

6.Երվանդ I-ին Սակավակյանց Ք․ա 580-570
Նրա  անունով է Հայկազունիների թագավորությունը կոչվում՝Երվանդունի կամ Եվանդական։

7.Նա ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ։

8.Տիգրան I-ին Երվանդյան Ք․ա 570-525 թթ․
Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։Քսենոփոնը տեղեկացնում է,որ նա սովորել է փիլիսոփայի մոտ և ինքն էլ շատ խելացի էր։

9.Ք․ա․ 550թ․-ին Տիգրանն առաջակցեց պարսից արքա կյուրոս Մեծին տապալելու Մարաստանի տերությունը,որ վերջինս բազմիցս հարձակվել էր Հայաստանի վրա։

10.Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը,որը  աշխարհակալ տերություններից ամենամեծն էր<<Աքեմյան տերություն՝Միջերկրական ծովից-Եգիպտոս-Հնդկաստան>>

11.Կյուրոսի գլխավոր դաշնակիցը՝Տիգրան I-ինն էր,որի իշխանությունը բուն Հայաստանից բացի  տարածվում էր նաև Կապադովկիայի,Վրաստանի և Աղվանքի վրա։

12.Որպես Կյուրոսի գլխավոր դաշնակից Հայաստանն արտոնյալ դիրք ուներ տերության մեջ։

13.Տիգրանին հաջորդում է նրա ավագ որդի Վահագնը <<Անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության Աստված Վահագնի>>

Վանի Աշխարհակալ տերությունը Արգիշտի I-ին/Սարդուրի II-րդ

1. Ք․ա 9-րդ դարում Վանա լճի ավազանում աստեղծվում և զարգանում է մի նոր տերություն։

2.Ասորական գրերում երկիրը կոչվում է՝ Նաիրի։

3.Տեղական լեզվով կոչվում է Բիլայնիլի,որը կապված է Վան անվան հետ։

4.Գիտության մեջ կոչվում է Վանի թագավորություն։

5.Արամեից հետո հայտնի թագավոր է հիշատակվում Սարդուրի I-ը։Պայքարել է ասորեստանյան բանակի դեմ, եղել է հայաստանի հարավային մասի կառավարիչ-արքա։Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապվում է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի հետ։

6.Ք․ա 830 թվականին Վանա լճի ափին Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա-Վան քաղաքը։Քաղաքի կառուցումը շարունակում էին նաև այլ արքաներ,որոնք իրենց անվանում էին ,,Տերը Տուշպա քաղաքի,,

7.Քաղաքի արձանագրություններում Սարդուրին իրեն անվանում է՝Մեծ արքա,Արքաների արքա,Տիեզերքի արքա,Նաիրի երկրի արքա․․․
Այս տիտղոսաշարը իրեն է վերագրել ասորեստանի դեմ հաղթանակի արդյունքում:
883թ․-ին կռվել է Սալմանասար III-րդ  արքայի դեմ

8.Իշպուինի
825-810թթ․ միավորեց Վանի թագավորության տերության տարածքները․Կարգավորեց ոագավորության բանակը,հզորացրեց ու մշտական բանակ ստեղծեց։

9.Կարգավորեց կրոնական համակարգը,ստեղծվեց մեկ պանթեոն՝,,Մհերի դուռ,, ժայռի վրա արձանագրված։

10.Իշպուինիի օրոք միացվեց Արդինի Մուսասիր և Մանա երկիրը։

11.Մենուա՝810-786թթ
Մենուայի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության։
Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ,հատկապես նշանավոր է այսօր գործող 72կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը։Մենուայի նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ։
Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության՝Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության։Ստեղծել է Մենուախինիլի քաղաքը։

12.Արգիշտի I
786-764թթ

Հնագիտական պեղումները ցույց են տալիս,որ նրա գործունեությունն էլ ավելի հզոր է եղել։Կովկասում հայտնաբերել են նրա անվան մակագրությամբ սաղավարտներ։Նոր բնակավայրեր՝Էրեբունի 782,դրանից հետո հիմնեց՝Արգիշտիխիլին։Արգիշտիի օրոք սահմանները՝Փոքր Ասիա-Պարսից ծոց
Քաղաքական ազդեցությունները՝ Կովկասից-Զագրոս։

13.Սարդուրի II-ը(մ․թ․ա 764-735թթ․)
Սարդուր II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը․Հյուսիսում հասել է Սև ծով,հյուսիս-արևելքում՝Կուր գետ,Արևելքում՝Կասպից ծով,արևմուտքում՝Փոքր Ասիա,հարավում՝Պարսից ծոց։<<Սարդուրյան տարեգրության>> համաձայն,բանակի ընդհանուր թիվը շուրջ 350հզ․ էր՝ ներառյալ նարև նվաճված ու հարկատու զորքերը։

հաջորդել է Ռուսա I-ը (մ․թ․ա 735-մոտ 710թթ․)Կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։Ռուսա I-ն արշավանքներ է  ձեռնադրել դեպի Սևանա լճի ու մերձումյան ավազաններ։Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանի հետ նոր բախման։Ասորեստանի Սարգոն III-րդ արքան առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը։

Հետագայում պետության անկմանը նպաստել են նաև սկյութական ցեղերը։Մ․թ․ա 612թ․-ին,ըստ Մովսես Խորենացու՝ձևավորվել է հայկական նոր,Հայկազունների իշխանությունը՝Պարույր Հայկազունու գլխավորությամբ։Վանի թագավորության մասը հիշատակվում է <<Մհերի դռան>>արձանագրության մեջ․այն կազմված է 70 աստվածությունից՝35 իգական և 35 արական,շուրջ 30 սրբություններից։Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝Խալդի(աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր)
Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի(արևի աստված)